Թաթոյանը Ավստրալիայում՝ Հայ դատի հանձնախմբի գլխավոր միջոցառմանը, արժանացել է «Ազատության» մրցանակին

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ավստրալիայում Հայ դատի հանձնախմբի գլխավոր միջոցառման ընթացքում արժանացել եմ «Ազատության» մրցանակի:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (Armenian National Committee of Australia) տարվա գլխավոր միջոցառման ժամանակ դեկտեմբերի 3-ին արժանացել եմ «Ազատության» մրցանակի` իմ գործունեության համար:
Ելույթով շնորհակալություն եմ հայտնել պարտավորեցնող մրցանակի համար և շեշտել մեր խնդիրների, համազգային մարտահրավերների հաղթահարման համար մեր միջև համերաշխության, Հայաստանի, Սփյուռքի ու Արցախի համախմբված լինելու բացարձակ կարևորությունը:
Միջոցառմանը մասնակցում էին Ավստրալիայի բարձրաստիճան պաշտոնյաներ ու ազդեցիկ հանրային գործիչներ, հայ համայնքի առաջնորդներ:
նկար
Կարևոր եմ համարում տարբեր երկրներում Հայ դատի հանձնախմբերի հետ համատեղ աշխատանքը: Նրանք մշտապես եղել են մեր բոլոր նախաձեռնությունների աջակցման կողքին:
Նշեմ, որ անցյալ տարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ինձ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանը (ANCA Western Region) հանձնել էր «Human Rights Champion» պատվավոր մրցանակը «Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության հարցում հետևողական ջանքերի համար»»: