Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
26
«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Պատերազմ Արցախում
Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ

Բաքուն չի էլ թաքցնում որ թուրք-ադրբեջանակա զորավարժությունների թիրախը ոչ միայն Իրանն է այլև Հայաստանը

Ինչպես հայտնի է, երկրի ցանկացած զորավարժություն ունի ոչ միայն ռազմական, այլև քաղաքական նպատակներ: Այս օրերին թուրք-ադրբեջանական զորավարժությունների գլխավոր թիրախն է հռչակվել Իրանը: Հասկանալի է, որ այդ երկիրը ծանր վիճակում է գտնվում իր ներքին խնդիրներով: Պարզ է նաև, որ այդ խնդիրները ոչ միայն օբյեկտիվ, այլև սուբյեկտիվ բնույթի են։ 

Հասկանալի է նաև, որ Իրանի ներքին գործերի մեջ ներգրավված են իր բոլոր թշնամիները, այդ թվում Թուրքիան և Ադրբեջանը:

Սակայն այս ամենի հետ մեկտեղ պետք է արձանագրել, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման պատճառն ոչ միայն կապված է Իրանի ներքին խնդիրների հետ:

Հիշեցնենք, երբ Ադրբեջանն ու Թուրքիան լկտիաբար հայտարարում էին, թե ամեն գնով «բացելու են», այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքը», ապա նրանց հոխորտանքներին ամենահստակը հակադարձեցին Թեհրանից: Ավելին, իրանական իշխանությունները հստակ հայտարարեցին, որ թույլ չեն տա, որ ադրբեջանական զորքերը ներխուժեն հայկական Սյունիք, ուժով բացելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։

Պետք է նշել, որ Թուրքիայի և Ադրբեջանի համար Իրանի նման պահվածքը թեև հասկանալի էր, սակայն Թեհրանի այս կոշտ պահվածքը ինչ-որ չափ անսպասելի էր: Մանավանդ, որ Մոսկվայի դիրորոշումը այս հարցում ավելի շատ լղոզված բնույթ ուներ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնիսկ այնքան էր շփոթված, որ Ադրբեջանին առաջարկեց Հայաստանին միջազգային ատյաններում դատի տալով, պոկել «Զանգեզուրյան միջանցքի» բացման «լեգիտիմ իրավունքը»։ Այս ամենը ցույց տվեց, որ Թուրքայում և Ադրբեջանում ամենևին էլ չեն ցանկանում Հայաստանի հետ անկեղծ խաղաղություն հաստատել, ինչ զիջումների էլ որ գնա Երևանը:

Նրանց համար Հայաստանը աշխարհաքաղաքական «կույրաղիք է», որը պետք է հեռացվի կամ ուժով, կամ էլ խաբելով, խաղաղ ճանապարհով, եթե ուժով հնարավոր չէ դա իրականացնել:

Իսկ այսօր թուրք-ադրբեջանական զորավարժությունների քարոզչական մեքենայի հիմնական թեզն այն է, որ պետք է հասնել այն նպատակին, որ Իրանը չկարողանա խոչնդոտել «Զանգեզուրյան միջանցքի» բացմանը: Այսինքն, Անկարան և Բաքուն չեն էլ թաքցնում իրենց վերջնանպատակը, այն է գրավել Հայաստանի հարավային մասը, որն իր հերթին վերջ կդնի հայկական պետականության գոյությանը շատ հասկանալի պատճառներով, քանզի անդամատված հայկական պետությունը այլևս ոչ մեկին պետք չի լինի և կդառնա ընդամենը տարածք, որը ամիսների ընթացքում կնվաճվի Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan