Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել․ տեղում հայտնաբերվել է 2 այրված դի
![Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել․ տեղում հայտնաբերվել է 2 այրված դի](/timthumb.php?src=/disc/01-12-22/a005f420931bedfc1369fe3d85797a43.jpg&w=450)
Դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։
Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։