Քաղաքապետարանն անցքերը կփակի
![Քաղաքապետարանն անցքերը կփակի](/timthumb.php?src=/disc/01-12-22/639e94235700b9ecd040a0f32a06d235.jpg&w=450)
Երևանի քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից 2023 թվականին ընդառաջ իրականացվող ամանորյա լուսավորության աշխատանքների շուրջ առկա են տարաբնույթ քննարկումներ, հարցեր, ուստի 2022 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 11։00-ին հրավիրվելու է մամուլի ասուլիս, որի շրջանակներում անդրադարձ կկատարվի այս թեմային առնչվող, ինչպես նաև այլ, հարակից հարցերի։ ?Միաժամանակ, հաշվի առնելով, որ այս պահին տարբեր լրատվական միջոցների կողմից քննարկվում է մասնավորապես Հանրապետության Հրապարակի շենքերի վրա իրականացվող աշխատանքները, անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ նախքան նախագծի իրականացումը տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԿԳՄՍ գործընկերների հետ, որոնց կողմից ընդգծվել է նշված շենքերի վրա կատարվելիք աշխատանքների հետևանքների հետագա վերացման, ինչպես նաև աշխատանքների հետևանքները նվազագույնի հասցնելու կարևորությունը։ Հաշվի առնելով նշվածը, Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, ընկերությունը ստանձնել է պարտավորություն տոնական լուսավորության ենթակառուցվածքի ապամոնտաժումից հետո վերականգնել շենքի արտաքին տեսքն անցքերի լցման միջոցով։
Հատուկ ցանկանում ենք շեշտել, որ համացանցով տարածվող նկարը, որտեղ հեղույսը մխրճված է զարդաքանդակի (орнамент) մեջ ոչ մի կապ չունի Երևանի քաղաքապետարանի ամանորյա լուսավորության նախագծի հետ»։