ՔՊ-ն ու Երևանում կոռուպցիան․ ինչպե՞ս է կառավարվում մայրաքաղաքը․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի «Մարտի 1»-ը Կոնդ թաղամասի բնակիչների բողոքի ակցիան քաղաքապետարանի դիմաց․ «Մայր Հայաստան» ներկայացուցիչները հանդիպել են բնակիչներին (տեսանյութ)
1
Զելենսկին Հայաստան չի գա ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն ամփոփում է շաբաթը (տեսանյութ) Փաշինյանը, առավոտ կանուխ, թիկնազորի ուղեկցությամբ, ծաղիկներ է դրել ու խաչակնքել մարտի 1-ի զոհերի հուշարձանի մոտ Մարուքյանը Փաշինյանից նորից հրաժարվեց Միրզոյանն ու Բայրամովը Թուրքիա են մեկնում ֆորումի՞, թե՞ «հաշվետվության» Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները փոխադարձ համաձայնության են եկել շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ Նիկոլը ձեզ զրկելու է գոյության շանսից. Հրանտ Բագրատյանը՝ ՌԴ հետ առճակատման հետևանքների մասին (տեսանյութ) Բեռլինում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2-րդ փուլը Ինչու՞ Փաշինյանի թիմը որոշեց փչացնել դատավոր Դավիթ Բալայանին Պատերազմ Արցախում
Ըստ Փաշինյանի, մարտի 1-ի սպանությունները չեն բացահայտվում, որովհետև հեղինակներն իշխանության են. Տեսանյութ ՔՊ-ն ու Երևանում կոռուպցիան․ ինչպե՞ս է կառավարվում մայրաքաղաքը․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Արժանապատիվ քաղաքացին ևս մեկ անգամ խաբվեց (տեսանյութ) Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր․ Տիգրան Քոչարյան Նիկոլենք քանդում են նիկոլականի տունը. Ճակատագրի հեգնանք Նիկոլ Փաշինյանի «Մարտի 1»-ը Զելենսկին Հայաստան չի գա Կոնդ թաղամասի բնակիչների բողոքի ակցիան քաղաքապետարանի դիմաց․ «Մայր Հայաստան» ներկայացուցիչները հանդիպել են բնակիչներին (տեսանյութ) Լավրովը հանդիպումներ կունենա Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Մարտի 1-ը իշխանության է բերել՝ հիշում են, Սումգայիթը կարող է զրկել՝ չեն հիշում Հանդարտվե’ք, պարոնայք. Մետաքսե Հակոբյան ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն ամփոփում է շաբաթը (տեսանյութ) «Հայաստան» խմբակցությունն ամփոփում է շաբաթը (տեսանյութ) Հանցագործությունները՝ Հայաստանում 2022-2023թթ․ ինֆոգրաֆիկա Կոռուպցիոն հանցագործությունները Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա Փաշինյանը, առավոտ կանուխ, թիկնազորի ուղեկցությամբ, ծաղիկներ է դրել ու խաչակնքել մարտի 1-ի զոհերի հուշարձանի մոտ «Քայլ դեպի տուն» խորագրով ծրագիր համար պետբյուջեից ավելի քան 100 մլն դրամ գումար է հատկացվել Արտահերթ ընտրությունների մտքից հրաժարվել են Մարուքյանը Փաշինյանից նորից հրաժարվեց Միրզոյանն ու Բայրամովը Թուրքիա են մեկնում ֆորումի՞, թե՞ «հաշվետվության» Փաշինյանի զրո լեգիտիմությունն ու ՀԱՊԿ-ը. «Կարճ ասած» (տեսանյութ) Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ Թուրքական «անտեսանելի ձեռքը» Բեռլինում Բայրամովի և Միրզոյանի բանակցություններում (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները փոխադարձ համաձայնության են եկել շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ Նիկոլը ձեզ զրկելու է գոյության շանսից. Հրանտ Բագրատյանը՝ ՌԴ հետ առճակատման հետևանքների մասին (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը մեղադրել է Ռուսաստանին 44-օրյա պատերազմի մասնակիցը լինելու մեջ. Տեսանյութ Մենք նրանց դուրս ենք շպրտելու մեր սահմանների շրջագծից. Ադրբեջանը կրկին սպառնում է Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դժվար ճանապարհով․ Բերբոք Բեռլինում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2-րդ փուլը Եվրամիության վրա հույս դնելը հայ ժողովրդին խաբելն է. Վլադիմիր Սերգիենկո (տեսանյութ)

Թաթոյանն Ավստրալիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ՀՀ-ում ադրբեջանական հանցավոր ներխուժումների վերջին փաստերը և պատերազմական հանցանքների ապացույցները

ՀՀ ինքնիշխան տարածքում ու Արցախում ադրբեջանական պատերազմական հանցանքների փաստերը ներկայացնելու նպատակով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը խորհրդակցություններ է ունեցել Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունում։

Ինչպես հայտնում են հիմնադրամից, հանդիպմանը մասնակցել են նաև Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի փոխատենապետ Խաժակ Քորթեանը և տնօրեն Մայքլ Քոլոքոսյանը։

Արման Թաթոյանը քարտեզների վրա փաստագրումներով ներկայացրել է հիմնադրամի փաստերը՝ կապված ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումների հետ՝ սկսած 2021 թ. մայիսի 12-ց մինչև 2022թ. սեպտեմբերի 14-ը, ինչպես նաև խոսել է արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին։

Նա մանրամասն ցույց է տվել ադրբեջանական վերջին ներխուժումների հետևանքները Ջերմուկում, Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում՝ շեշտելով, որ փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը կատարում է թե´ ՀՀ օկուպացված տարածքներում, թե´ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին իր անօրինական զինված տեղակայումների ամրացման աշխատանքներ, անգամ պատրաստվում ձմռանը՝ անօրինական կառուցելով զինվորական ճանապարհներ, դիրքեր, շինություններ ու բունկերներ։

Ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ են ՀԷԿ Ջերմուկում, «Տաթև» ՀԷԿ–ը, Կապանի Գեղանուշի պոչամբարը, «Սյունիք» օդանավակայանը և ռազմավարական նշանակության այլ օբյեկտներ։

Հիմնադրամի տնօրենը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի կրակոցները ՀՀ սահմանային դարձած գյուղերի հարևանությամբ ամենօրյա են դարձել։ Նրանք մարդկանց ահաբեկում են ու կյանքն այդ գյուղերում դարձրել են անհնարին։

Արման Թաթոյանը ներկայացրել է նաև քաղաքացիական բնակավայրերն ավերելու, զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու, հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու ապացույցները: Ընդ որում, հայ գերիները շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում և օգտագործվել քաղաքական ու ռազմական շահերի համար առևտրի նպատակով:

Առանձին անդրադարձ է կատարվել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական կողմի նախաձեռնած հարձակումների ժամանակ սպանված կին զինծառայողների նկատմամբ ադրբեջանական հատուկ ջոկատի՝ «ՅԱՇՄԱ»-ի դաժանություններին։

Արման Թաթոյանը ցուցադրել է նաև ադրբեջանական հայատյացության ու ֆաշիզմի հասած քաղաքականության ապացույցները. անպատժելիության հովանավորության այս քաղաքականությունը ոչ միայն չի նվազում, այլ ավելի է խորացել՝ լինելով իշխանությունը պահպանելու գործիք: Խոսքը բոլոր ոլորտների մասին է՝ սկսած կրթության բոլոր մակարդակներից մինչև մշակույթ և ունի թե՛ կրոնական, թե՛ էթնիկ հիմքեր:

Նա շեշտել է, որ այս պայմաններում Ադրբեջանը մոլորեցնում է միջազգային հանրությանը, իրականում չունի խաղաղության մտադրություններ: Առաջնային ու հրատապ հարց է այն, որ ադրբեջանական զինված տեղակայումները պետք է հեռացվեն ոչ միայն ՀՀ ներխուժած տարածքներից, այլ նաև ՀՀ գյուղերի մոտից ու համայնքների միջև ճանապարհներից, պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի, որպեսզի վերականգնվի մարդկանց բնականոն կյանքը, իրավունքներն ու անվտանգությունը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan