Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Այսօրվա «Նոր Հայաստանի» իրական խորհրդանիշը Մացոն է

Ամեն մի երկիր իր զարգացման տարբեր փուլերում ունենում է այդ ժամանակահատվածի իրական խորհրդանիշը: Օրինակ 1988-1990-ական թվականների Հայաստանի գլխավոր խորհրդանիշը Ղարաբաղյան շարժումն էր: 1990-ականներին խորհրդանիշը մեր հաղթանակներ  էին:

Այսօրվա «Նոր Հայաստանի» իրական խորհրդանիշը Մացոն է՝ դատավոր Մնացական Մնացականյանը:

Նա միշտ ունեցել է վատ համբավ ունեցողի դատավոր, որի ծառայություններից օգտվել են բոլոր օրերի իշխանությունները:

Եթե նախկին իշխանության ժամանակ կային վատ երևույթներ, ապա դրանից մեկը հենց այս դատավորի առկայությունն էր: Հենց այսպիսի մարդկանց կերպարով էին մարդիկ գնահատում երկրի դատական համակարգի իրավիճակի մասին: Ներկայիս իշխանությունները հայտարարեցին, թե իբր վերացնելու են նախկին բոլոր վատ բարքերն ու ավանդույթները: Մինչդեռ նրանք վերացրեցին նախկինում բոլոր լավ կողմերը, իսկ վատը ճիշտ հակառակը՝ էլ ավելի ուռճացրեցին: Խոսում էին, թե իբր կլանային-մոնոպոլ համակարգի պատճառով է, որ բանանը թանկ է խանութներում, մինչդեռ այսօրվա ապրանքների բոլոր գները հասցրեցին բանանի գնի:

Խոսում էին, թե վերացնելու են բոլոր տեսակի անարդարությունները, բանկային տեռորը շարքային քաղաքացու նկյատմամբ: Այսօրվա անարդարությունների և բանկերի լկտիությանը պարզապես սահմաններ չկան:

Այսօր շարքային քաղաքացին դարձել է ոչ միայն թալանի «մատերիալ», այլև այս ամենը ներկայացվում է որպես քաղաքացու շահերը պաշտպանելու ձև: Նման ցինիզմ իրեն չէին թույլ տալիս նախկինները, ոորովհետև այդքան պատկերացում չունեին, որ կարելի է այդ չափ լկտի լինել և հանդուրժվել:

Նույն դատական համակարգը նախկինում էլ, մեղմ ասած, անկատար չէր, սակայն այս չափ լկտի դրսևորում չկար, ոչ թե այն պատճառով, որ նախկինները լավն էին, այլ այն, որ նախկինները չէին պատկերացնում, որ կարելի էր լինել այս չափ կլտի և հանդուրժելի հանրության կողմից:

Այն, թե ո՞վ էր Մնացական Մնացականյանը, գիտեն բոլորը: Իսկ երբ այսօր, պարզվեց, որ նա «Նոր Հայաստանում» դառնալու է, այսպես կոչված «հակակոռուպցիոն դատարանի» դատավոր, պարզ է դառնում, թե ինչպիսին է լինելու, իրականում «Նոր Հայաստանում» կոռուպցիայի դեմ «պայքարի» տրամաբանությունը:

Դրանից հետո նույնիսկ իմաստ չունի վերլուծել, թե ինչ է սպասվելու երկրին այդ գործընթացում: Մացոյի դեմքը ամեն ինչի մասին հուշում է:

Այդ «պայքարը» վերածվելու է բազմաթիվ և բազմաբնույթ պետպատվերների շրջանակներում գործընթացի, որտեղ հակակոռուպցիոնից միայն անունն է մնալու:

Ահա, այսպիսին է լինում ցանկացած հեղափոխության վերջը, երբ ժողովուրդը սկզբում թույլ չի տալիս քննադատել իր «առաջնորդին», իսկ հետո նույն ժողովուրդը սկսում է զարմանալ, թե ինչու են իրենց երեխաները կռվի դաշտում սպանվում, երբ պաշտոնապես հայտարարվում է «խաղաղության դարաշրջան»: Ինչու՞ են ապրանքների գները դառնում աստղաբաշխական բնույթի, երբ հայտարարվում է, թե իբր երկրում վերացվել են մենաշնորհները: Ինչու՞ են մարդկանց անարդար դատում, երբ իբր նախկին վատ համբավ ունեցող դատավորները  հեռացվում են գործից:

Պարզվում է, երբ ժողովուրդը «վիշապի դեմ պայքարում» առաջնորդին ազատում է քննադատությունից, ապա այդ վիշապին սպանելուց հետո, ինքը, այդ առաջնորդն է դառնում իսկական վիշապ, ընդորում ավելի ագահ և լկտի, քան նախորդը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan