Դատական ակտով թալանչի չունենք, բայց ունենք վարկաբեկված գեներալ, արժեզրկված բանակ․ Կոչուբաև. Տեսանյութ
![Դատական ակտով թալանչի չունենք, բայց ունենք վարկաբեկված գեներալ, արժեզրկված բանակ․ Կոչուբաև. Տեսանյութ](/timthumb.php?src=/disc/18-11-22/dbd4f46433ac373f798f65e1d80494ca.jpg&w=450)
«Կառավարական տանը մի պաշտոնյա կա, որին որպես վարչապետ են ներկայացնում, ժամանակին երբ ընդդիմադիր էր, ասում էր, տվեք ինձ ամենաբռնապետական սահմանադրությունը և ես կկերտեմ ժողովրդավարություն։ Խնդիրը ո՛չ Քրեական օրենսգրքի, ո՛չ Սահմանդրության մեջ է, խնդիրն առհասարակ իրավաբանության հետ կապ չունի։ Ոչ միայն հացագործությունների թիվն է ավելացել, այլև դրանք որակական փոփոխության են ենթարկվել, քանի որ «թաշվյա կոչվող հեղափոխությունից» հետո ավելացել են սպանությունները, մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը։ Ամենամտահոգիչը հրազենի հետ կապված դեպքերն են, ապօրինի զենք-զինամթերք պահելը, դրանց կիրառմամբ հանցագործությունները։ Ես ուսումնասիրություն էի կատարում, պարզեցի, որ 2019-ի միայն առաջին եռամսյակում տեղի է ունեցել հրազենի հետ կապված այնքան հանցաքներ, որքան դրան նախորդող մեկ տարվա ընթացքում»,- այս մասին, «Իրավական պետության» ռիսկային իրականությունը թեմայով քննարկման ժամանակ, ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ անդրադառնալով հանրապետության տարածքում հանցավորության աճին։
Մանրամասն՝ տեսանյութում։