ԵՊՀ-ում աշխատավարձերը կբարձրանան հունվարի 1-ից
![ԵՊՀ-ում աշխատավարձերը կբարձրանան հունվարի 1-ից](/timthumb.php?src=/disc/17-11-22/8387185c6e0dbad569a923ddd248170d.jpg&w=450)
Այս տարվա հոկտեմբերի 17-ին ԵՊՀ արհմիությունը դիմել էր ԵՊՀ ռեկտորին 2023թ. հունվարի 1-ից ԵՊՀ բոլոր աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու առաջարկով:
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունից հայտնում են, որ ռեկտորը ընդունել է Արհմիության առաջարկը և 2023 թվականի ԵՊՀ բյուջեի նախագծի ուսումնասիրություններից հետո որոշում է կայացվել 2023 թվականի հունվարի 1-ից ԵՊՀ բոլոր աշխատողների աշխատավարձը բարձրացնել 10%-ով: