«Որոշումն ընդունված է». Դրնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում 2024թ. Տեսանյութ
![«Որոշումն ընդունված է». Դրնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում 2024թ. Տեսանյութ](/timthumb.php?src=/disc/16-11-22/a1a695e64f80688ef9178044b80b9072.jpg&w=450)
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կրկին կառաջադրի իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում: «Այսօր ես հայտարարում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար իմ թեկնածության առաջադրման մասին»,- ասել է նա նոյեմբերի 15-ին Ֆլորիդայի նահանգում իր կողմնակիցներին հղած հատուկ ուղերձում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Թրամփը հավելել է, որ այդ որոշումն ընդունել է, որպեսզի «Ամերիկան դարձնի վերստին հզոր և փառավոր»: «Ես խնդրում եմ ձեր ձայները, ձեր աջակցությունը, բարեկամությունն ու աղոթքը: Դա արտակարգ, բայց վտանգավոր արկած կլինի», - հավելել է նա: Ավելի քան մեկ ժամ տևած ելույթում ԱՄՆ նախկին նախագահն անդրադարձել է տարբեր հարցերի, այդ թվում՝ անվտանգությանը, էներգետիկ անկախությանը և հանցավորության դեմ պայքարին: Թրամփն առաջինն է, ով հայտ է ներկայացնում 2024 թվականի ընտրություններին առաջադրվելու համար: