Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ ՊՆ Հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ ՊՆ 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ... արցախցին՝ իր փոքրիկին
3
ԱԺ քառօրյան մեկնարկեց․ պատգամավորները հանդես կգան հայտարարություններով․ ՈւՂԻՂ Միացյալ Նահանգները չեն շտապում Արցախի հետ կատարվածն «էթնիկ զտում» բնորոշել, ԱՄՆ-ին ապացույցներ են պետք Թուրքիան պահանջում է դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը ՄԱԿ-ականներն «ապշած են, թե ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները» Ադրբեջանը կրակ է բացել Կութի հայկական դիրքերի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Լքված քաղաքը՝ բռնագաղթածների կադրերում. Տեսանյութ Վարդան Ղուկասյանն (Դոգ) այնքան ընդդիմադիր է, որ կողմ է Ավինյանի վերարտադրվելուն Մենք զոհ ենք մի մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանը այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը. Վարդան Օսկանյան. Տեսանյութ Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է․ «Կարճ ասած» (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հռոմի ստատուսի հարցը մտավ օրակարգ Մե՞նք ենք բանակցությունները սկսել «սեփական կետից» Ո՞վ կլինի փոխքաղաքապետ Որտե՞ղ են Արցախի նախկին նախագահները ԱԺ քառօրյան մեկնարկեց․ պատգամավորները հանդես կգան հայտարարություններով․ ՈւՂԻՂ Միացյալ Նահանգները չեն շտապում Արցախի հետ կատարվածն «էթնիկ զտում» բնորոշել, ԱՄՆ-ին ապացույցներ են պետք ՔՊ-ին հաջողվել է համաձայնության հասնել Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ Չեն գիտակցում, թե ինչ է կատարվելու եւս մեկ սխալ որոշումից հետո Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ ՊՆ Թուրքիան պահանջում է դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը ՄԱԿ-ականներն «ապշած են, թե ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները» Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է Հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ ՊՆ «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը». Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Առաջիկա ժամերին սպասվում է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում Ադրբեջանը կրակ է բացել Կութի հայկական դիրքերի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ... արցախցին՝ իր փոքրիկին Չեմ հավատում, որ ազգակործանը շարունակելու է նստել գահին ու խաղալ բոլորիս ճակատագրերի հետ. Աննա Կոստանյան Արցախից բռնագաղթած 5 հոգանոց ընտանիքի հայրենազրկման գինը... 750 հազար ՀՀ դրամ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը․ Վեհափառ Հայրապետ Լքված քաղաքը՝ բռնագաղթածների կադրերում. Տեսանյութ Բաքվում Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է Վարդան Ղուկասյանն (Դոգ) այնքան ընդդիմադիր է, որ կողմ է Ավինյանի վերարտադրվելուն «Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց» Մենք զոհ ենք մի մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանը այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը. Վարդան Օսկանյան. Տեսանյութ Չզարմանաք՝ ԱՄՆ-ից էլ նույն և կոպիտ պատասխանը կստանաք... Գագիկ Համբարյան Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել Դուք, ի հեճուկս ժողովրդի իշխանության, շարունակում եք իշխանություն մնալ և պետություն կործանել․ Արսեն Բաբայան Ադրբեջանի փոխվարչապետը կմեկնի Ստեփանակերտ

Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հռոմի Պապի հետ և նրան նվիրել իր մարզաշապիկը. Լուսանկար, տեսանյութ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ և նրան նվիրել իր մարզաշապիկը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Vatican News-ը։

Նշվում է, որ «Խաղում ենք հանուն խաղաղության» խորագիրը կրող ֆուտբոլային հանդիպում է անցկացվել Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում, որին մասնակցել են բազմաթիվ անվանի ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանը։ Մրցաշարը կազմակերպվում է արդեն երրորդ անգամ քահանայապետական Scholas Occurrentes հիմնադրամի կողմից։ Խաղից առաջ Հռոմի Պապն ընդունել է ֆուտբոլիստներին, մրցույթի կազմակերպիչներին և նրանց ընտանիքներին։

Նշվում է, որ խաղին մասնակցել են ֆուտբոլային աշխարհում հայտնի անուններ։ «Խաղում ենք հանուն խաղաղության» խորագրով մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2014 թվականի սեպտեմբերի 1-ին, երկրորդ անգամ՝ 2016 թվականի հոկտեմբերի 12-ին։

Այս անգամ այն յուրահատուկ հարգանքի տուրք է երջանկահիշատակ ֆուտբոլային լեգենդ Դիեգո Մարադոնայի հիշատակին, ով եղել է «Հանուն խաղաղության» մրցույթի կազմակերպման համակիրներից ու ջատագովներից մեկը։

Ընդունելով ֆուտբոլիստներին, որոնց թվում է եղել նաև Հենրիխ Մխիթարյանը, Հռոմի Պապն ընդգծել է, որ նրանք «խաղաղության փոքր սերմեր են պատերազմի ու կործանման աշխարհի մեջ, որտեղ ամենամեծ ներդրումները զենքերի գործարաններում են լինում»։ Նորին Սրբությունը շնորհակալություն է հայտնել ներկաներին, որոնք եկել են տարբեր հեռավոր վայրերից, որպեսզի հանուն խաղաղության մեկ խաղ անցկացնեն։

«Սրանք փոքր քայլեր են, բայց խաղաղության սերմեր են, որոնք կարող են աշխարհը փոխել»,-ասել է Հռոմի Պապը։

Մարզիկները Հռոմի Պապին մոտենալու, նրա հետ շփվելու հնարավորություն են ունեցել՝ նրան հանձնելով զանազան նվերներ։ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը նրան նվիրել է իր մարզաշապիկը։

Խաղին մասնակցել են այնպիսի անվանի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Խրիստո Ստոիչկովը, Ռոնալդինյոն, Ջիանլուիջի Բուֆոնը, Նիկոլաս Բուրդիսոն, Մարտին Դեմիչելիսը, Էրիկ Աբիդալը, Դիեգո Պերոտին, Չիրո Իմոբիլեն, Անտոնիո Դի Նատալեն, Իվան Ռակիտիչը, Ֆաբիո Կանավարոն, Բրունո Ալվեշը, Միրոսլավ Քլոզեն, Հուգո Ալմեյդան, Ռոբերտ Պիրեսը, Սեբաստիան Ֆրեյը, Զամբրոտան և այլք։

Հռոմի Պապի հետ հանդիպման վերաբերյալ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել նաև Հենրիխ Մխիթարյանը։

«Մեծ պատիվ էր Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպելն ու աշխարհահռչակ խաղացողների հետ միասին աշխարհում խաղաղություն հաստատելու նրա գլոբալ ջանքերին նպաստելը»,-գրել է Մխիթարյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan