Հայաստանը պաշտպանում է ռուսական կողմից ներկայացված առաջարկները. Փաշինյանը՝ Խովաևին
![Հայաստանը պաշտպանում է ռուսական կողմից ներկայացված առաջարկները. Փաշինյանը՝ Խովաևին](/timthumb.php?src=/disc/14-11-22/3d3f7b8f7fdb6408d72ae404ebc22cb4.jpg&w=450)
Դիտել նաև
Մարտակերտի քաղաքապետն ազատվեց տնային կալանքից․ փաստաբան
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել
Արցախցիները պետք է կոմպակտ բնակության վայր ունենան. Ռաֆայել Մարտիրոսյան (տեսանյութ)
Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցը չի լուծվում
Փաշինյանը հանձնեց Արցախը, որպեսզի ամերիկացիները միջանցք ունենան Սյունիքով
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ինչպես արդեն հրապարակային է հայտարարել, Հայաստանը պաշտպանում է ռուսական կողմից դեռևս ընթացիկ տարվա օգոստոսին ներկայացված առաջարկները, որոնք կարող են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա բանակցությունների հիմք հանդիսանալ:
Զրուցակիցները քննարկել են Սոչիում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքների, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցեր: