Ուկրաինական կռվի սկսվելուց 1 շաբաթ անց պայթեցվեց և թշնամական վերահսկողության տակ վերցվեց Գորիս-Ստեփանակերտ գազատարը,
![Ուկրաինական կռվի սկսվելուց 1 շաբաթ անց պայթեցվեց և թշնամական վերահսկողության տակ վերցվեց Գորիս-Ստեփանակերտ գազատարը,](/timthumb.php?src=/disc/10-11-22/c1232e849e1f42ecbb86bfe56c1a6540.jpg&w=450)
Ուկրաինական կռվի սկսվելուց 1 շաբաթ անց պայթեցվեց և թշնամական վերահսկողության տակ վերցվեց Գորիս-Ստեփանակերտ գազատարը, 1 ամիս անց տեղի ունեցավ Փառուխի դեպքն ու Քարագլխի գրավումը, սեպտեմբերին՝ ուկրաինական ճակատում ռուսական մեծ նահանջից օրեր անց, թշնամին Հայաստանի բնակչության դեմ սկսեց նոր պատերազմ, իսկ հիմա ռուսական հերթական նոր նահանջի լուրերի ներքո պատրաստվում է նոր պատերազմի։
Անշուշտ, այս բոլոր փաստերը չեն խանգարում Հայաստանում բույն դրած թուրքական-արևմտյան փափուկ ուժի ագենտներին՝ պնդելու, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը դաշնակիցներ են։ Համաձայնե՛ք, որ տարօրինակ «դաշինք» է, երբ պատերազմ ես սկսում այն ժամանակ, երբ «դաշնակցիդ» գործերը վատ են, ոչ թե հակառակը։ Բայց էլի եմ կրկնում՝ 30 արծաթի դիմաց բոլոր փաստերը զրո են․ կարևորն իրենք Հայաստանը Թուրքիայի լծի տակ դնելու իրենց սև գործն անեն։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի Ֆեյսբուքյան էջից