Փաշինյանը թռնելու է. անգամ ՔՊ-ն չի պատկերացնում՝ մի օրում ինչ է լինելու. Շարմազանով Վարդաշենում` որտեղ ապրում են 187 ընտանիք, անչափահաս երեխաներով, անմարդկային պայմաններ են, որին գումարած` կարիճներ ու օձեր (տեսանյութ) 103 հազար դոլարի ցախավել են գնել
12
Որքա՞ն են արժեցել Աննա Հակոբյանի աֆրիկյան վայելքները․ Oragir.News «Մայր Հայաստան»-ը դեմ է տրանսպորտի գնի մինչև 300 դրամ թանկացմանն ու բոլոր մեթոդներով պայքարելու է դրա դեմ (տեսանյութ) Պատերազմի ավարտից չորս տարի անց Փաշինյանը դեռ իշխանություն է. դա Հայաստանի ամոթն է և խայտառակությունը. Ո՞րն է ելքը Մայր Աթոռում կատարվել է միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ընծայաբերվեց Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը Ֆլեշմոբ՝ քաղաքացիներից. Ո՛չ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Հունվարի 1-ից տրանսպորտային թալանը կեռապատկվի Մենք կանգնած ենք նոր «նոյեմբերի 9–ի» առաջ․ Հայաստանին կարող է սպառնալ Արցախի ճակատագիրը Գուրգեն Մելքոնյանը պատասխանատվության պետք է ենթարկվի Տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներ կլինեն. ժողովրդին կոչ ենք անելու պայքարել․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանը թռնելու է. անգամ ՔՊ-ն չի պատկերացնում՝ մի օրում ինչ է լինելու. Շարմազանով «Բազմաթիվ երկրների առաջնորդներ հրաժարվել են մեկնել Բաքու». Տաթևիկ Հայրապետյան Ալիևն ու Միշելը COP 29-ի շրջանակներում քննարկել են հայ-ադրբեջանական գործընթացը Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 մլն դոլարի պայմանագրեր է կնքել մորեղբոր հետ․ «Հետք» «ՔՊ-ի իրական խոստումները» ՝ Երևանի փողոցներում Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցում մի քանի օր է՝ վթարվել է ջրատարը (տեսանյութ) Վահագն Խաչատուրյանի՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ նախագահի աշխատակազմ Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է. Armlur.am «Հրազդան» մարզադաշտին կից շուկայում արջի միս են վաճառել Հայաստանը կմասնակցի COP29-ին, թե ոչ, իր որոշելիքն է. Ալիև Որքա՞ն են արժեցել Աննա Հակոբյանի աֆրիկյան վայելքները․ Oragir.News 3 տասնյակից ավելի ՊՊԾ ծառայողներ բերել եք բիզնեսմենների ճաշկերույթին, որ ի՞նչ. Գեղամ Մանուկյան Փաշինյանը ուղիղ եթերում խոստովանեց, որ 6 տարի քաղաքացիներն իզուր են իրեն նամակ գրել Օրս Կիևում սկսում եմ թաքստոցում. Ժոզեպ Բորել «Սաֆրաստյա՛ն, «դանակ քաշող» Սուրեն Պապիկյանի հետ էդ ի՞նչ ճամփա ես գնում»,- Անժելա Թովմասյան ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալները զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան Աշխարհագրությունն է թելադրում ինքնությունը (տեսանյութ) Կրեմլը հերքել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին լուրը ՆԳՆ-ն սառեցնում է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման նախագծի հետագա ընթացքը 2024 թվականի բյուջեից 3.7 մլրդ դրամ հատկացվել է ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգման և պահպանման համար Վարդաշենում` որտեղ ապրում են 187 ընտանիք, անչափահաս երեխաներով, անմարդկային պայմաններ են, որին գումարած` կարիճներ ու օձեր (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ը դեմ է տրանսպորտի գնի մինչև 300 դրամ թանկացմանն ու բոլոր մեթոդներով պայքարելու է դրա դեմ (տեսանյութ) Արցախցի Նարեկին արդարացրել են․ Ռուբեն Մելիքյան 103 հազար դոլարի ցախավել են գնել ՌԴ ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Պատերազմի ավարտից չորս տարի անց Փաշինյանը դեռ իշխանություն է. դա Հայաստանի ամոթն է և խայտառակությունը. Ո՞րն է ելքը Վերին Լարսում շուրջ 700 հայկական բեռնատար է սպասում «ԼՂ հայերի վերադարձի իրավունքն Իրանի պաշտոնական դիրքորոշման մաս է». Էհսան Մովահեդիան Հայաստանի վիրավորվելու ժամանակը Մայր Աթոռում կատարվել է միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար

Մինչ հեղափոխությունն ամբողջ երկիրը խոսում էր աղքատության մասին, հիմա ես չեմ լսում, որ աղքատություն կա, բոլորս հավասար ապրում ենք․ Գագիկ Մելքոնյան

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» զրուցակիցն է Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամաոր Գագիկ Մելքոնյանը: Նախ անդրադառնալով ՔՊ-ի ներսում առկա ակնհայտ խմորումներին, որը հասավ ներկուսակցական ընտրությունները կեղծելու մակարդակի եւ օրակարգ բերեց իշխող ուժի հնարավոր պառակտման թեման, նկատեց.

— «Не дождётесь!» Էդ ընդդիմություն կոչված հակահեղափոխականներն են տարածում էդ ամեն ինչը: Էդ վերահաշվարկի թեման են դրել, ուռցրել, սկսել հեքիաթներ գրել: Ասեմ, որ վարչության ընտրությունները արել են շատ լավ, ուղղակի մենք էնքան ժողովրդավար մարդիկ ենք, որ ասում են՝ եթե մեկն ու մեկը կասկածում է մի ձայնի վրա էլ, ապա կարող է գնալ, նորից պահանջել՝ վերահաշվարկ անեն (բայց որ վերահաշվարկի արդյունքում պարզվում է, որ այնպիսի կեղծիքներ են արվել, որ որոշ անձանց փոխարեն ուրիշներն են ընտրվել, այսինքն, խոսքը ոչ թե մի ձայնի, այլ բացահայտ կեղծարարության մասին է, դրանում ընդդիմության մեղքը ո՞րն էր-հեղ.):

— Դե, փաստորեն, կասկածներ կան էլի՞ ամեն դեպքում:

— Չկա տենց բան, ես դա օրինակի համար եմ ասում, մեզ մոտ կա ընդհանուր հասկացվածություն, ո՛չ թեւեր կան, ո՛չ ականջներ, էդ էլ ասեմ՝ ընդդիմությունը իմանա: Թե չէ իրանց կարճ խելքով մեկ-մեկ ուզում են ականջներ գցեն մեր մեջ, էն էլ էնքան երկար ականջներ են գցում, որ տուտժե բռնվում են: Ասեմ մարդիկ իմանան էլ, որ սաղ իրանց ականջները բացահայտվում են, որ իզուր չչարչարվեն: ՔՊ-ն քանդել չի լինի, մենք շատ կուռ ենք ու ամուր իրար հետ կապված:

— Իսկ ինչո՞ւ նախկին վարչության անդամները չընդգրկվեցին:

— Համագումարը որոշեց, որ 15 անդամ լինի, դե պարզ ա, մնացածները դուրս էին մնալու: Եթե նախորդը քսանից ավել էր, հիմա մնացել է տասնհինգ, պարզ չի, որ էն մի քանիսը պետք ա դուրս մնային, ու դա շատ նորմալ ա, մենք որ խնդիր չենք տեսնում: Ոչ մի խնդիր չկա, թիմն էլ ուժեղ ա, պայքարում ա հանուն Հայաստանի Հանրապետության: Նենց որ, հակահեղափոխականները թող ինչքան ուզում են միասնական հավաքներ անեն, էդ մարդիկ չբուժվեցին էլի` գիշերը քնում են, հետո երազ տեսնում, որ իրանք իշխանության են եկել արդեն, ինչ ասեմ...

— Պարոն Մելքոնյան, Փաշինյանը ԱԺ-ում տնտեսական «բումի» մասին խոսեց: Իրականության մեջ այդ բումը ինչո՞ւ տեսանելի չէ:

— Գիտեք, մինչեւ հեղափոխությունը ամբողջ երկիրը խոսում էր աղքատության մասին, հիմա ես էլ չեմ լսում, որ աղքատություն կա, սաղս հավասար ապրում ենք: էն ժամանակ ամեն օր փողոցներում մուրացկանների էի տեսնում, հիմա սաղ Երեանում մի երկու տեղ գտնեք, թե չէ: Էնպես որ, մեր իշխանության օրոք անգամ մուրացկանների քանակն է քչացել: Հա, թանկությունները շատ են, բայց դե ամբողջ աշխարհում թանկություն է, հիմա մեր կառավարությունը ի՞նչ անի, որ սենց ա, էս էլ կանցնի, բոլորս էլ հավասար ապրում ենք:

— Այլ բանից խոսենք: ՊՆ-ն որոշ զորամասեր է հանել աճուրդի, այն դեպքում, երբ խոսում ենք ուժեղանալու, պրոֆեսիոնալ բանակ կառուցելու մասին:

— Մի մոռացեք, որ մենք ժամանակին ունեցել ենք հարյուր հազարանոց բանակ, ունեցել ենք հսկայական անկապ տարածքներ: Բայց եթե մենք գնում ենք պրոֆեսիոնալ բանակի, մեզ էդքան տարածք էլ պետք չի: Դրա համար էլ էդ տարածքները հանձնվում են կառավարման տվյալ տարածաշրջանին, ովքեր էլ տնօրինում են տարածքի ճակատագիրը:

— Լավ ասացիք՝ ունեցել ենք հարյուր հազարանոց բանակ: Փաստորեն, նախկինները մարտունակ բանակ տվեցին, այս իշխանությունը չկարողացավ այն զարգացնել:

— Մարտունակ բանակ ասելով՝ առաջին հերթին պետք է հասկանալ, որ զինվորները հոգեպես պատրաստ են պատերազմի, այդ ոգին մեր զինվորների մեջ միշտ եղել է: Բայց մենք զինվորներին ի՞նչ սպառազինություն ենք տվել, պետք է խոսենք, թե ինչո՞ւ սպառազինություն չգնեցինք, ինչու չգնեցինք այն սպառազինությունը, որը մեզ պետք էր: Մենակ զինվորով հաղթանակ էինք տանելո՞ւ: Համապատասխան սպառազինություն պետք է լինի, որ մենք կարողանանք ինչ-որ խնդիրներ լուծել (ուզում է ասել, որ «Իսկանդերը» եւ «Սմերչը» վա՞տ սպառազինություն են- հեղ.):

— Սեպետմբերին Ադրբեջանի ագրեսիան արդյոք ցույց չտվե՞ց, որ այս երկու տարում էլ բանակաշինության զարգացման հարցում իշխանությունը թերացել է:

— Հիմա քանի որ նոր կուրս ենք վերցրել, բանակը պետք է արդիականացնենք, պրոֆեսիոնալ բանակի գնանք, դա մեկ օրում չի կարող լինել, ժամանակ է պետք: Մենք առաջին հերթին պետք է հոգեպես մարդկանց բերենք նրան, որ բանակը պետք է պրոֆեսիոնալ լինի: Մենք պետք է ապահովենք այդ տղաներին թե՛ բնակարաններով, թե՛ լավ աշխատավարձով, թե՛ լավ սպառազինությամբ: Ամեն ինչ պետք է անենք, որ բանակը ոտքի կանգնի: Միայն ասելով չի, եթե ուզում ենք ունենալ պրոֆեսիոնալ բանակ, դրա տակ գումարներ պետք է լինեն: Եթե մարդը գնում է առաջնագիծ, ինքը պետք է զգա, որ իր ընտանիքը նորմալ վիճակում է, սոված չի, ծարավ չի: Այդ բոլոր հարցերը մենք պետք է լուծենք:

— Վերջերս գրվեց, որ հնարավոր է Հայաստանը զենք ձեռք բերի ոչ միայն Հնդկաստանից, այլ նաեւ՝ Իրանից: Դա որքանո՞վ է հնարավոր:

— Պրոֆեսիոնալ բանակը պետք է նաեւ ունենա լավ սպառազինություն: Ամեն տեղից էլ կարելի է զենք գնել: Եթե ՀԱՊԿ-ը մեզ չի օգնում, զենք չի տալիս, արդեն մեր դռներն ազատ են, կարող ենք բոլոր տեղերից էլ պայմանավորվենք, զենք ձեռք բերենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan