Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել Եթե ձեզ հրաշք են խոստանում, ուրեմն պոպուլիստ են. քաղաքականության մեջ հրաշքներ չեն լինում․ Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ Ինչ են հանձնել Նիկոլին, ինչ է հանձնում Նիկոլը․ միայն փաստերով․ «Կարճ ասած». Տեսանյութ
24
Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Էսկալացիայից էսկալացիա Հայաստան Առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները. Տեսանյութ Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ Պատերազմ Արցախում
Փաշինյանն ընդդիմությունից հետ է մնում երկու տարով․ Այն, ինչ զգուշացնում էին առաջ, նա հաստատում է հիմա Կա՞ մի հարց, որի շուրջ հաջողվել է հասնել համաձայնության Ադրբեջանի հետ․ Խամոյանը՝ Միրզոյանին. Տեսանյութ Ո՞ր մեկդ է ստում. բանավեճ Ասպրամ Կրպեյանի եւ Արարատ Միրզոյանի միջեւ. Տեսանյութ Թշնամին այսօր առավոտյան Արցախում կրակ է բացել էտման աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը շարունակվում է մնալ ծանր Էդ լույսը խանգարում ա, ժողովուրդ ջան. Միրզոյանը չպատասխանեց լրագրողների հարցերին. Տեսանյութ Մահացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենը Շատ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի մեսիջը. Պետքարտուղարություն Ղրիմը հետ գրավելու Ուկրաինայի փորձը Ռուսաստանին ցանկացած զենքի կիրառման հիմք կտա. Մեդվեդև Արագածոտնի մարզում 2-ամսական երեխան մահացած վիճակում տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանն ու խաղաղ Հարավային Կովկասի կառուցմանը Ադրբեջանում այսօր երկրորդ երկրաշարժն է գրանցվել Նմանվել ենք դատական խորհրդի, որն անընդհատ հավաքվում և քննարկում է սերիական մարդասպանի վարկը 5000 տղու կյանք են կտրել, Հայաստանից Արցախն են կտրել, հայ տեսակն են կտրել, ասում եք` ծառերը․․․ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Մուրմանսկի նահանգապետին Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել Բերման է ենթարկվել «Լեդի Հակոբ»-ի եղբորորդին. Տեսանյութ Երեք միլիոն ցուցարար. Ֆրանսիայում գերլարված վիճակ է Նոր նշանակումեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ադրբեջանում գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ. այն զգացվել է նաև Արցախում Հայաստանում դավաճանությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2018թ. նոյեմբերի 26-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը Արցախից ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր տեղափոխվել է Հայաստան Էրդողանը կորցրել է անպարտելիության աուրան. Politico Ժամկետանց քծնողի հետքերով․ Ռուբեն Հակոբյան Շուրջ 150 վիրավոր, 172 ձերբակալված. Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը վերածվել են բախումների Դատարանը Արտավազդ Մարգարյանի գործով արձանագրել է՝ քննչականի կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումներ. Բաբայան Փարիզ-Երևան թռիչքով ՀՀ եկած 61-ամյա տղամարդը «Զվարթնոցում» հանկարծամահ է եղել Սա է «5-րդ շարասյուն» փնտրող թուրքական վեցնոցի իրական պատկերը ՀՀ ՌԴ շատ քաղաքացիներ են եկել. պատրաստ ենք հայ-ռուսական դպրոց բացել, որ ռուսերենով կրթություն ստանան. Տեսանյութ

Ինչու է նյարդայնացած Խաչատուր Սուքիասյանը և ինչ սև կատու է անցել նրա ու Նիկոլի արանքում

7 or.am-ը գրում է. «Խաչատուր Սուքիասյանը բավական նյարդային վիճակում է հայտնվել։ Պատճառն այն է, որ դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերությանը՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։

Ոմանք սա գնահատում են որպես ձևական խաղ Նիկոլի կողմից՝ «Հարվածիր յուրայիններին, որպեզի օտարները վախենան» թեմայով։ Կա նաև տեսակետ, որ սա խաղ չէ, և Նիկոլի աչքը Խաչատուր Սուքիասյանի գույքի վրա։

Մենք ավելի հաավանական ենք համարում երկրորդ վարկածը, քանզի հեղափոխությունն իր զավակներին խժռելուց առաջ միշտ հոշոտում է մինչև հեղափոխությունն իրեն կերակրածներին։

Նիկոլն այժմ մեծահարուստ է և թալանի առումով տվել անցել է բոլորին, բայց միաժամանակ ատելություն ունի բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր հարստացել են մինչև 2018–ը և կերակրել իրեն, քանզի իր տեսակով ապերախտ է, քցող ու երախտամոռ։

Նիկոլն ուզում է ի՛ր օլիգարխիան ձևավորել սուրենպապիկյաններով, տիգրանավինյաններով, իր ընտանիքի անդամներով։ Սուքիասյանը նրա համար դասակարգային թշնամի է։ Համ էլ՝ ինքը կոմպլեքս ունի Գռզոյից, քանզի իր նախկին կյանքում միշտ նրա ձեռքին է նայել (զուգահեռաբար օգտվելով նախկին իշխանությունների և տարատեսակ այլ օլիգարխների ձեռքերից), ներքուստ ատել է Գռզոյին, նախանձել նրան ու մտքում երազել վրեժխնդիր լինել Գռզոյից՝ սեփական էժանագին անցյալի համար։

Ապօրինի գույքի թեմայով Գռզոյին նեղելով՝ Նիկոլն ուզում է տարբեր հարցեր լուծել։ Օլիգարխ–պատգամավորը նեղվում է դրանից, բայց նաև հակադարձում «Ինչու՞ ես աչքդ տնկել գույքիս վրա, եթե դա ապօրինի է, ապա այդ ապօրինի հարստությունից դու էլ ես օգտվել, ա՛յ անաղուհաց դիշովկա» թեմայով։

Նիկոլը ձգտում է հարստության, բայց միևնույն ժամանակ ատում է հարուստներին։ Նա նեոբոլշևիկ է, իսկ նեոբոլշևիկը բնական է, որ պետք է ատի Գռզոյին ու մյուսներին։

Նիկոլը խաբում է պողոսներին, թե բա հարուստներից խլելու եմ ու ձեզ բաժանեմ։ Նա հարուստներից փողը խլում է կապիտալի վերաբաշխման ծրագրի շրջանակներում։ Գռզոն բացառություն չէ։

Սուքիասյանը թերևս այս ամենը հասկացել է ու դրա համար բյուջե – 2023–ի քննարկման շրջանակներում փչացրեց Նիկոլին։ Փչացրեց օբյեկտիվ գնահատականով։

Շատերը կարծում էին, թե նրա քննադատության թիրախը Էկոնոմիկայի տխրահռչակ նախարար Վահան Քերոբյանն էր, բայց դա այդպես չէ։ Սուքիասյանը Քերոբյանին քննադատելիս օգտագործեց մի ձևակերպում, որով ոչնչացրեց դրանից մեկ օր առաջ ԱԺ–ում իրականացրած Նիկոլի փիառ ակցիան, թե բա՝ 14,1 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել։ Գռզոն հայտարարեց, որ կառավարությունն այդ աճի հետ կապ չունի և տեղի է ունեցել ի հեճուկս կառավարության անգործության։ Երբ Սուքիասյանը Քերոբյանի երեսին շպրտում էր, թե դուք այդ աճի հետ չունեք, նա այդ խոսքերն իրականում Նիկոլին էր ասում։

Օլիգարխ–պատգամավորը Քերոբյանին քննադատում էր «Վահա՛ն, քեզ ասում ե, Նիկո՛լ, դու հասկացիր» տարբերակով։ Խաչատուրը Լարսում կանգնած հայ գործարարների համար մտահոգվում էր այն պարզ պատճառով, որ մտահոգված էր Երևանի սրտում գտնվող սեփական թանկարժեք գույքով, որը նա 90–ականներին Երևանի քաղաքապետ աշխատած Վահագն Խաչատրյանի միջոցով ձեռք էր բերել ջրի գնով։ Նիկոլն այդ գույքն ուզում է խլել; Դրա համար էլ Գռզոն դարձել է խիստ նյարդայնացած ու համարյա «թունդ ընդդիմադիր»։

Հայկ Ուսունց

Հ․Գ․։ Նիկոլը Սուքիասյանի դեմ միայն գույքային պայքարով չի բավարարվում։ Խնդիր է դրված Գռզոյին թուլացնել «Քաղաքացիական պայմանագրում» և ԱԺ–ում։ Պատահական չէ, որ Գռզոյի մոտ տարիներ շարունակ աշխատած ու նրա «շնիկը» համարվող Ալեն Սիմոնյանը ՔՊ–ի վարչության կազմում բավական ցածր ձայներ ստացավ։ Բոլորն էլ գիտեն, որ այդ ընտրությունների արդյունքները կեղծվել են ու «նկարվել» անձամբ Նիկոլի կողմից։ Նիկոլը Ալենին փչացրել էր՝ այդպիսով ևս մեկ հարված հասցնելով Գռզոյին ու բան հասկացնելով նրան։ Վերջինս այսօր հեռակա ձևով արձագանքեց Նիկոլին՝ նշելով, որ իրեն պետք չէ բան հասկացնել, քանզի ինքը շատ արագ ամեն ինչ հասկանում է։ Ինչ մնում է Ալենին, ապա նա այն տեսակն է, որ Գռզոյին կուրանա 1 րոպեում։ Ինքը հանուն աթոռի ու ասֆալտի եղբայրական տենդերի բոլորին ու ամեն ինչ կմոռանա։

Նկատենք, որ այս թեմայից պողոսները չպետք է ուրախությունից թռչկոտեն՝ մտածելով, որ Հանրապետության հրապարակի մոտ գտնվող գույքը Նիկոլը խլելու է ու բոմժերին վերադարձնի։ Նիկոլը պողոսներին միայն մահեր ու գների աճ է տալիս։ Մյուս բաներից բացառապես ինքն ու իր նեղ շրջապատն են օգտվում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan