Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Դատախազությունը պահանջում է զրկել Սուքիասյաններին «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից

Hetq.am-ը գրում է․

Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։

Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերությանը՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։

Վարչական դատավարությունից բացի Գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության շրջանակում նույն շենքի սեփականաշնորհման փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել (քրեական գործ է հարուցվել)։ Տեղի ունեցող իրավական գործընթացի համար հիմք է հանդիսացել «Հետքի» նախորդ տարի հրապարակած հետաքննությունը, որտեղ մանրամասներ ենք ներկայացրել «Սիլ պլազայի» սեփականաշնորհման պատմությունից, որը տեղի էր ունեցել

25 տարի առաջ։ $ 5655․ սեփականաշնորհում՝ «ջրի գնով»

Իրավական այս գործընթացը տեղի է ունենում Գլխավոր դատախազի պաշտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Աննա Վարդապետյանի ընտրությունից կարճ ժամանակ անց։ Վարդապետյանը Գլխավոր դատախազի պաշտոնում իր աշխատանքն սկսեց այս տարվա սեպտեմբերի 15-ից։

«Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հատնել են, որ «$ 5655․ սեփականաշնորհում՝ «ջրի գնով»» վերտառությամբ հրապարակման առնչությամբ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում հոկտեմբերի 28-ին հայց է հարուցվել վարչական դատարան։

Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է՝ «Երքախխորհրդի գործկոմի և «Աստղիկ-1» կոոպերատիվի միջև Երևան քաղաքի Արամի փողոց 3 և 5 հասցեների անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչել և որպես հետևանք իրավունքի պետական գրանցումները անվավեր ճանաչել»։ Դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն, վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, ստանալով Դատախազության հայցադիմումը, որոշել է այն վարույթ ընդունել, բավարարել հայցի ապահման միջոց կիառելու միջնորդությունը և նախնկան դատական նիստ հրավիրել։

Այդպիսով արգելանք է դրվել սեփականության իրավունքով «Գռզո պլազա» ՍՊԸ-ին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի շենքի վրա, որպեսզի այն հնարավոր չլինի օտարել մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Կադաստրի կոմիտեն սույն գործով պատասխանողն է, իսկ «Գռզո պլազա» ՍՊԸ-ն ներգրավվել է որպես 3-րդ անձ։ Այս գործով առաջին դատական նիստը տեղի կունենա 2023 թ-ի փետրվարի 16-ին։

Այդպիսով արգելանք է դրվել սեփականության իրավունքով «Գռզո պլազա» ՍՊԸ-ին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի շենքի վրա, որպեսզի այն հնարավոր չլինի օտարել մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Կադաստրի կոմիտեն սույն գործով պատասխանողն է, իսկ «Գռզո պլազա» ՍՊԸ-ն ներգրավվել է որպես 3-րդ անձ։ Այս գործով առաջին դատական նիստը տեղի կունենա 2023 թ-ի փետրվարի 16-ին։

Նշենք նաև, որ Գլխավոր դատախազությունը վարչական հայց հարուցելուց բացի գրեական գործ հարուցելու մասին է հայտնել մեզ։ Դատախազությունից այլ մանրամասներ չեն հայտնել, թե Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է նախաձեռնվել քրեական վարույթը։ Պարզ չէ նաև, թե քննչական որ մարմինն է իրականացնելու մինչդատական վարույթը։

Հիշեցնենք, որ «Սիլ պլազայի» սեփականաշնորհման որոշումը կայացրել է Երևանի քաղաքախային խորհրդի գործկոմի նախագահը Վահագն Խաչատուրյանը, որն այսօր զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը։ Ենթադրվում է, որ քրեական վարույթի շրջանակում քննչական մարմինները նրան հարցեր կունենան սեփականաշնորհման որոշման օրինականության վերաբերյալ։ Ինքը՝ Վահագն Խաչատուրյանը, «Հետքի» հրապարակումից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Արամի 3 պատմական շենքի սեփականաշնորհման գործարքը համարել էր լավագույն գործարքը Երևան քաղաքի պատմության մեջ։ Դիտարկամանը, որ սեփականաշնորհումն իր նպատակին չի ծառայել՝ չդառնալով հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն, ինչպես դրված էր սեփականաշնորհման որոշման հիմքում, Վահագն Խաչատուրյանը չի համաձայնել։ «Հետաքննողները, որ մի քիչ լավ հետաքննեին կտեսնեին, որ այնտեղ իսկապես եղել է պատկերասրահ, դա չի աշխատել և ի վերջո ծառայում է այն նպատակին, ինչ կա, ինչ խնդիր կա այնտեղ»,- հայտարարել էր Վահագն Խաչատուրյանը։

«Սիլ պլազայի» սեփականատեր դարձած, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էլ «Հետք»-ի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ գործարքի ժամանակ իրենց խնդրել են գնել Արամի 3 և 5 շենքերը՝ չմանրամասնելով, թե ով է խնդրել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan