Մտավորականը դատապարտում է Թևանյանին բերման ենթարկելը. Տեսանյութ HAYAT restaurant & music hall-ը և Hayat Project-ը միանում են գործադուլին Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետների կողմից: Շտապ օգնության բրիգադը Լ. Քոչարյանին հոսպիտալացնում է
22
ՇՏԱՊ. Անդրանիկ Թեւանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից. Տեսանյութ, թարմացվող Անդրանիկ Թևանյանի կոչը ձերբակալությունից հետո. «Չշեղվել բուն օրակարգից և այսօր՝ ժամը 10։00-ին լինել Կառավարության շենքի դիմաց». Տեսանյութ Հայ ժողովուրդը Փաշինյանին չի ընտրել: Շատերը գիտեին, թե ով է իրականում այս Հուդան. Մարգարիտա Սիմոնյան. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին տարել են քաղմաս. Տեսանյութ, թարմացվում է Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը. Տեսանյութ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի «հակաահաբեկչական» գործողության մասին. Էրդողան Վաղը առավոտյան 7:30-ից սկսում ենք գործողությունները. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Փակում ենք Նալբանդյան փողոցը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ընդդիմության հանրահավաքը Հանրապետության հրապարակում. Ուղիղ Անցնում ենք գործողությունների՝ 24/7 ռեժիմով, սկսում ենք ժամը 18։00֊ից․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Փաստաբանի խորհուրդները ուսանողներին. որևէ մեկը բուհից չի կարող ձեզ հեռացնել Մտավորականը դատապարտում է Թևանյանին բերման ենթարկելը. Տեսանյութ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոսական և ուսանողական կազմ, խոսքս ուղղում եմ Ձեզ՝ լինելով ՀՌՀ-ի շրջանավարտ Թուրքի դրոշի տակ չենք ապրելու, եկեք հրապարակ. ցուցարարները Սարյան փողոցը աղբամաններով փակեցին. Տեսանյութ Լեռնային Ղարաբաղում կա ակնհայտ էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ․ ահազանգում են թուրք մտավորականները Բերետները քաշքշում են լրագրողներին ու օպերատորներին. «անցել են գործի». Տեսանյութ Ո՞ր հաստատություններն են միացել դասադուլի կոչին․ ցանկ ԵՊՀ «Սև շենքի» լսարաններն ամբողջությամբ դատարկ են. Տեսանյութ HAYAT restaurant & music hall-ը և Hayat Project-ը միանում են գործադուլին Ադրբեջանը համաներում է նախատեսում ղարաբաղցի մարտիկների համար, որոնք վայր կդնեն իրենց զենքը. Հաջիև Դատավոր Կարեն Ֆարխոյանը կալանավորեց արցախցի 18-ամյա տղային Կարևոր քայլեր, որոնք պետք է արվեն այսօր. Վահե Հովհաննիսյան Դերասան Հայկ Պետրոսյանը` Վարդան Պետրոսյանի որդին ևս հրապարակում է Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետների կողմից: Շտապ օգնության բրիգադը Լ. Քոչարյանին հոսպիտալացնում է Մեքենայի մեջ հարվածներ են հասցնում Լևոն Քոչորյանին Էն կո՜ղմ տար ձեռքդ, բացե՜ք ճանապարհը. ոստիկանները տեղի տվեցին պատգամավորների պահանջներին. Տեսանյութ Կոմիտեում թույլ չեն տալիս հանդիպել վերջինիս, զրկել են իրավական օգնությունից, խոչընդոտում են իմ մասնագիտական գործունեությունը Երկրի ղեկավարությունը գտնվում է ագենտների ձեռքում, ի՞նչ ագենտների մասին եք խոսում. Վազգեն Մանուկյան. Տեսանյութ Շառլ Ազնավուրի անվան պետական քոլեջի ուսանողներին սպառնացել են հեռացնել քոլեջից Հակոբ Կոջոյանի դպրոցում դասադուլ է․ բարձր դասարանցիները դպրոց չեն գնացել Ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել արցախցի Սլավիկ Աղաբալյանի նկատմամբ․նրա ընտանիքը շրջափակված է 67 քվեաթերթիկ ավելացել է «Մայր Հայաստան» դաշինքին, 32 քվեաթերթիկ՝ ՔՊ-ին «Մենք Արցախի հետ ենք». հայ ֆուտբոլիստներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին Ակադեմիայում ևս դասեր չեն կայացել․դասադուլ է Սա դաս է բոլորի համար, ովքեր միջնորդության համար կթեքվեն դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին ՇՏԱՊ. Անդրանիկ Թեւանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից. Տեսանյութ, թարմացվող Արցախում Ադրբեջանի վերջին հարձակումից հետո նոր տարածքներ են գրավվել թշնամու կողմից Հարձակում՝ Երևանում․ տուժածի պայուսակում եղել է ՀՀ վարչապետի կողմից որպես պարգև տրված ատրճանակ Արցախի ՊԲ-ն շատ կարճ ժամանակի խնդիր կարող էր լուծել, ոչ ավելին, ինչը պատվով արեց. Խաչատրյան. Տեսանյութ Ադրբեջանը սննդամթերք է ուղարկել ԼՂ հայերին․ ի՞նչ է հայտնի. Լուսանկար

Թող հնչեն պայքարի և հաղթանակի զանգերը, որպեսզի Եռաբլուրը Ծիծեռնակաբերդ չդառնա․ Բագրատ Սրբազան. Տեսանյութ

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը նոյեմբերի 5-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթը սկսեց աղոթքով։

Սրբազանը ժողովրդին փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնության և ողջույնի խոսքը, իր քաջալերանքն ու աղոթքը՝ Աստծու ողորմության, մեզ իմաստության և հաղթանակի տեսիլքով մեր կյանքը շարունակելու։

«Այսօր ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ ամենաորոշակի երևույթը մեր կյանքի անորոշությունն է, երբ դրսից մեզ հետ խոսում են սպառնալիքի և ծաղրի լեզվով, իսկ ներսից՝ տագնապի, հուսահատության և վախի լեզվով։ Մենք պիտի գործենք, գործենք առանց հոգնելու, գործենք ամենուր, առանց հոգնելու, առանց թշնամության և ատելության, առանց գաղափարական և քաղաքական տարբերությունների, առանց վախի, կասկածի, առանց ակնկալելու այս կամ այն ուժային կենտրոնների բարեհաճությունը, խեղճին և թշվառին հատուկ օգնությունը, այլ գործենք որպես մոռացված անձ, ինչպես շատ դիպուկ բնորոշել են մեզ ցեղասպանության օրերին և դրանից հետո։ Մեր հույսը մեր Աստծո, մեր սեփական ներուժի և մեր բազկի վրա պետք է դնենք, ոչ թե մուրացիկ հարաբերությամբ աշխարհի հետ, այլ՝ սեփական օրակարգով, արժանապատիվ կեցվածքով։ Պետք է հրաժարվենք ոչ թե բարեկամներ ունենալուց, այլ պետք է հրաժարվենք մեր հույսը միայն մեր բարեկամների վրա դնելուց։ Դժբախտաբար քաղաքական շահերը, երկակի ստանդարտները, հարաբերական բարոյականությունն ավելի ծանր են կշռում, քան՝ ճշմարտությունն ու արդարությունը, և շատ հաճախ որոշում են, թե որ ժողովուրդն իրավունք ունի իրավունք ունենալու։ Այսինքն՝ մենք այսօր իրավունք չունենք իրավունք ունենալու, հետևաբար Արցախը, այսինքն ամբողջ հայությունը, թեկուզ խոցված՝ իրավունք ունի իրավունք ունենալու։ Որովհետև մեր երկրում ջրերից ավելի արյուն է ոռոգվել և այդ իրավունքը անբեկանելի է»։

Բագրատ Սրբազանը շեշտեց, որ Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում․

«Ես հավատում եմ մեր սեփական, հայկական, համազգային օրակարգին թելադրող և ոչ՝ թելադրվող, պարտադրող և ոչ՝ պարտադրվող, ես հավատում եմ, որ հայոց եռագույնը պիտի վերստին ծածանվի Քարվաճառի լեռնալանջերին, Արաքսի հովիտներում, Շուշիի և Հադրութի բարձունքներին,  որպես հայոց սահանների պատվի և արժանապատվության վերականգնման և վերահաստատման նոր արշալույս։ Ես հավատում եմ Հայոց բանակի փառքին և պատվին, իր սխրանքներին և հերոսական կենսագրությանը, իր նկարագրին, իր էությանը, ես հավատում եմ խաղաղությանը, որն արդարության և ճշմարտության ծնունդ է»,- ասաց նա։

Տավուշի թեմի առաջնորդն ասաց, որ թող հնչեն միայն համազգային պայքարի և հաղթանակի զանգերը․

«Թող հնչեն հաղթանակի զանգերը, որպեսզի հայ մարդը երբեք չլքի իր տունը, հայ ծնողը արցունք չտեսնի, որպեսզի Եռաբլուրն  անտեր ու անիմաստ չմնա, որպեսզի Եռաբլուրը Ծիծեռնակաբերդ չդառնա։ Ես հավատում եմ, որ հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին, իրական հզոր Հայաստանը հաղթելու է կեղծ ու ֆեյսբուքյան Հայաստանին, տաճարը հաղթելու է փողոցին, ոգին հաղթելու է դուխին, հաշտությունն ու սերը  հաղթելու են ատելությանն ու թշնամությանը և եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին»։

Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan