Քննչական կոմիտեն ժողովրդի աջ գրպանից գումար կհատկացնի 12 ամենագնաց մեքենա գնելու համար

Դիտել նաև
Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել
Քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրությունում պատկերված անձը
Քննչական կոմիտեում մի բան այն չէ, ուղղությունը թեքում են․ զոհվածի հայր. Տեսանյութ
Ինքնաթիռի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ազատ Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
Քննչական կոմիտեն տրանսպորտային միջոցների բարելավման նպատակով նախատեսում է 174 միլիոն դրամով 12 տրանսպորտային միջոց ձեռք բերել, 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։
Դրանք ամենագնացներ են, որոնք անհրաժեշտ են ՔԿ զինվորական քրեական գործերով քննչական գլխավոր վարչությանը։
«Գիտեք, որ քննիչները սահմանամերձ տարբեր գոտիներում են իրենց գործունեությունն իրականացնում, երբեմն՝ առաջնագծերում։ Այս ամենագնացները խիստ անհրաժեշտ են իրենց ամենօրյա աշխատանքները կազմակերպելու համար», - նշեց Այվազյանը։