Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Մենք պետք է հանրությանը հասցնենք մեր հայկականը. Չիբուխչյաններ

Անուշ և Դոնարա Չիբուխչյանները տավուշեցիներ են, ապրում և ստեղծագործում են Իջևան քաղաքում: Կիրառական արվեստով զբաղվում են սկսած 1998 թվականից: Նրանք հիմնադրել են «Չիբուխչյաններ» բրենդը, որը ներկայացնում է կիրառական արվեստի անկրկնելի  նմուշներ:

Անցնելով բազում դժվարությունների միջով՝ նրանք կայացրել են հայտնի բրենդը, որն այսօր հավակնում է դուրս գալ միջազգային մրցակցային շուկա:

Չիբուխչյանների հետ զրույցը կայացավ նրանց փոքրիկ և զարմանահրաշ արվեստանոցում, որտեղ  ամեն մի անկյուն հայկական արվեստի կենդանի պատմություն է. Անուշը եւ Դոնարան պատմում են իրենց ստեղծագործության և անցած ուղու մասին:

-         Ամենահետաքրքիրը սկսվել է հենց մանկությունից: Մենք կողք կողքի շենքերում բնակվող երեխաներ էինք, իրար հետ խաղում էինք, նույն դպրոցը հաճախում, և չգիտեինք, որ մենք հեռավոր բարեկամներ ենք: Ընդունվել ենք նույն բուհը՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, որակավորվել նույն մասնագիտությամբ, դասավանդում ենք նույն առարկաները՝ կիրառական արվեստ և դիզայն:

Դա մեզ ձևավորել և հնարավորություն է տվել մասնագիտության մեջ էլ նույն տեսակետով թեմաների, ծրագրերի շուրջ քննարկումներ անել: Մեր հիմքը նույնն է, մեր ստեղծագործական մտածողությունն էլ է նույնը:

Ցանկացած արվեստի գործ, էսքիզ, նախագիծ, մտահաղացում ունենալու դեպքում էլ, երբ որ մենք միասին էինք, զգում էինք, որ մեր հայացքների ուղղությունը նույնն է, սկսեցինք բազամբնույթ ժանրերում ստեղծագործել,  պարբերաբար ցուցադրվել՝ պարզապես որպես անհատ ստեղծագործողներ:  

Մի անգամ մեր ընկերներից մեկն ասաց՝ ինչու, օրինակ, այդ շնորհները միայն ձեզ համար եք պահում: Ինչու չեք ներկայացնում հանրությանը՝ դարձնելով այն եկամտի աղբյուր։ Իհարկե,  մենք դա մեզնից շատ հեռու պատկերացրեցինք, որովհետև մտածում էինք՝ արվեստն ուր, շուկան՝ ուր: Բայց մի գեղեցիկ օր մեզ հրաշալի առաջարկ արեցին՝ աղջիկներ, երկու օր ժամանակ ունեք, այսպիսի մի հնարավորություն կա՝ խոսքը կին ձեռներեցներ նախաձեռնության մասին է, որը կազմակերպում և իրականացնում է Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը: Մենք հայտը ներկայացրեցինք։

Ի զարմանս՝ հայտն ընդունվեց և մենք ընդգրկվեցինք այդ ծրագրում: 2018թ․ նոյեմբեր ամիսն էր, բացարձակապես ոչ մի գիտելիք չունեինք բիզնես ծրագրի մասին, ինչ է այն իրենից ներկայացնում, և ինչպես են զարգացնում: Եռամսյա դասընթացները հաջողությամբ  ավարտեցինք գիտելիքի մեծ պաշարով։ ՀԲԸՄ-ն հավաքագրել էր հայ արտադրողների, կանանց, ովքեր ոչ միայն ունեն գործող ընկերություններ, նաև նրանց, ովքեր պարզապես ունեն գաղափարներ, որոնք ուզում են զարգացնել և ստեղծել պրոդուկտ:  Նրանց տված գիտելիքների շնորհիվ առաջին իսկ դասին մասնակցելուց հետո, հղացավ միտքը՝ ստեղծելու մեր թռչնատառ վիտրաժները, որը հանդիսացավ մեր բրենդի անդրանիկ ծնունդը: Ստեղծեցինք ընդամենը 6 օրինակ թռչնագիր վիտրաժ, ընտրեցինք կամայական տառեր, և հաջորդ դասընթացին ներկայացանք մեր նոր արտադրանքով:

Լսարանի արձագանքը ոգևորող էր, տառերը վաճառվեցին, ստացանք նոր պատվերներ։

Երեք ամիս դասընթացներին մասնակցելուց հետո մեր ամբողջ ուշքն ու միտքը մեր նոր ծնվող տառերն էին: Թռչնագիր տառերը մեզ ճանաչում բերեցին:

Թռչնագրերին հաջորդեցին մեր մյուս պրոդուկտները:

Այսպիսով, մեր մասնագիտական  կարողությունները, հմտությունները և ստացած բիզնես գիտելիքները նպաստում են  պրոդուկտիվ մտածողությանը ` միտված լինելով  նոր արտադրանքի զարգացմանը:

Մենք մեր հեղինակային ստեղծագործությունները սկսեցինք վերածել թողարկվող արտադրանքի:

Պարբերաբար մասնակցեցինք էքսպոների, ցուցահանդեսների: Սա մեզ փորձառություն տվեց, մեզ սկսեցին ճանաչել։

Ընդգրկվեցինք  MyArmenia -ի <<Իմ ձեռագործ Հայաստան>> ամենամյա ծրագրում, որը հավաքագրում էր մարզերում ստեղծագործող կանանց և վարպետների, ովքեր  շատ կարևոր մի հենք ունեին՝ վեր հանել իրենց տատերից եկած ավանդականը, կիրառել  և փոխանցել հաջորդ  սերնդին` պահպանելով ազգային ժառանգությունը:

Արդեն գիտեինք և հասկանում էինք՝ ինչի վրա շեշտադրումներ անել, և՝ թե ով է մեր գնորդը, ով է մեր հաճախորդը։ 

Մեր նպատակն ու խնդիրն  է՝  պրոպագանդել ազգային մշակույթը, ինչու չէ, նաև՝ Տավուշինը, Իջևանինը և հանրությանը հասցնել հայկական արհեստի և արվեստի շնչով ստեղծված  արտադրանքը, և սկսեցինք նաև կարպետագործությունը և հենքային գործվածքները զարգացնել: Իջևանը ուներ շատ հայտնի Գորգագործական կոմբինատ, որը մեր ուսանողական տարիների պրակտիկայի վայրն էր, մենք տեսել ենք՝ ինչպես են գործվում շքեղ գորգերը: Մի  օր հայտնաբերեցինք, որ այդ գորգերն այլևս չեն արտադրվում, քանդվում էր ամեն բան, և այդ շքեղությունը` Իջևանի գորգկոմբինատ անունով, մնաց մեր հուշերում: Մեր մոտ առաջացավ գաղափար, որ որպես դասավանդողներ և ստեղծագործողներ, մենք պետք է հանրությանը հասցնենք մեր հայկականը, հայկական թեմատիկայով  ստեղծագործությունները, հայկական անկրկնելի հարուստ գույների հագեցած կոլորիտը:

Ընդհանրապես, ամեն մի արտադրատեսակ իր ձևով առաջինն ինքն է հուշում, թե իր հետ ինչպես աշխատես, մասնագիտությունը թույլ է տալիս իմանալ ստեղծագործության հենքը՝ ազգային նախշազարդերը, դրանց նշանակությունը,  կարպետի մեջ ինչ տեսակ զարդանախշեր և գունային համադրություններ կիրառես, հիմքում դա կա, սակայն մոտեցումը  պետք է լինի ստեղծագործական։ Տարիների փորձառությունը մեզ թույլ է տալիս մեր զարդաձևերը ստեղծել, կիրառել թեմատիկ ստեղծագործություններում՝ հիմք ընդունելով ազգայինը, ժողովրդականը:

Օրինակ, ազգային զարդանախշերի համադրությամբ ու կիրառմամբ՝ «Գինարբուք» հաշվարկային գոբելենը, կամ՝ ծիսական և ժողովրդական նշանակությամբ՝  «Համբարձման տոն»-ը:

Անուշ Չիբուխչյան «Գինարբուք», գոբելեն

Դոնարա Չիբուխչյան «Համբարձման տոն», գոբելեն

Սրանք հաշվարկային գոբելեններ են, այս տեսակը Հայաստանում քիչ ճանաչում ունի, որովհետև ոչ գոբելեն է, ոչ՝ կարպետ , այլ՝ երկուսի համադրությունն է:

Գործում ենք կարպետներ, որոնք 100 տոկոսանոց բրդյա թելերից են հյուսվում: Կիրառում ենք թելեր, որոնք ինքներս ենք ներկում՝ ստանալով մեր նախընտրած գույնը, ներկանյութն էլ մենք ենք պատրաստում՝ ներկելով բնական հումքի ներկերով, օրինակ՝ ընկույզի, նռան, սոխի կեղևով, տերևով, ծաղկի և քրքումի թուրմերով… 

-Ազգային  բնավորությունը ընդգծված է  ձեր գործերում, եւ  միշտ ինչ –որ պատմություն կա գործերի մեջ:

-Արվեստն իրականում համայնալեզու է, դու կարող ես ստեղծագործել ծաղկեփունջ, և դա տարբեր ազգերի համար նույնն ընկալվի, բայց կան թեմատիկ մոտեցումներ, որոնք հենց հայկական մտածողության արմատներն ունեն:

Ազգային, ավանդական, ծիսական, ժողովրդական և հոգևոր  ներկայացման դրսևորումներն  ազգային դիմագիծ ունեն, դրանցում ամփոփված է մեր ինքնությունը, մենք դա շատ ենք կարեւորում:

Մենք ոչ միայն գործում ենք կարպետներ, այլև  ստեղծում ենք կիրառական նշանակության կարպետագործ իրեր, որոնք նաև ինտերիերային հարդարանքի  բաղկացուցիչ մասն են  կազմում կամ դառնում հագուստի մոդելավորման տարր, կիրառվում որպես աքսեսուար:

Գործվածքի արտադրանք ունենք. օրիգինալ նմուշի տեսակներ են, փոխադրվում են մասսայական տպագրության և  պրոդուկտի տեսքով կիրառվում են  որպես սփռոցներ, ծածկոցներ, հագուստի և պայուսակի  կտորներ, բարձի երեսներ:

Մեր ամենապահանջված արտադրատեսակներից են նաև  մետաքսյա շարֆերը. կնոջ զգեստապահարանի անբաժանելի ատրիբուտներից մեկը, որն ընդգծում է նրա ինքնատիպությունը, հաղորդելով և ջերմություն, և նրբություն, և էսթետիկ հաճույք…

Մետաքսե շարֆիկների գաղափարը ծնվել է  հայկական թռչնագրերից: Երբ որ մեր առաջին վիտրաժային ապրանքատեսակը ստեղծեցինք, հասկացանք որ այն կարող ենք կիրառել նաև հենց մետաքսի վրա:

Վիտրաժի տեխնիկայով նաեւ կենցաղային իրեր ենք արտադրում, դեկորատիվ ափսեներ, սուրճի բաժակներ, ծաղկամաններ, մոմակալներ, շաքարամաններ՝ շատ գեղեցիկ, քնքուշ, նուրբ, ծաղկային թեմատիկայով, ապակու վրա  փորձում ենք նաև հայկական կարպետագործության զարդանախշերը կիրառել, դա ոսկերչության պես մի բան է, շատ նուրբ եւ  գեղեցիկ։

Մենք նաեւ մոդելավորում ենք, կարում ենք, ասեղնագործում, նկարում և դաջում ենք կտորի  վրա, արտադրում ենք կտորի և գործվածքի համադրությամբ պայուսակներ, ստեղծում ենք հելունագործ ժանյակներ, զարդեր, հագուստի տարրեր, վզնոցներ, թևնոցներ…   

-Այսօրվա կյանքի տեմպը, թվայնացումը օգնում թե խանգարում է ձեզ:

-Արվեստը խորշում է քաղաքակրթության ճնշումներից, նա կենդանի շփում է սիրում,  սակայն այսօր թվայնացման գործընթացների մեջ չմտնել՝ գրեթե անհնար է:

Օրինակ, պատերազմի ժամանակ, քովիդի շրջանում, մարդիկ տնից դուրս չէին գալիս, ամայացած էին, կենդանի շփման կարիքը շատ էր, սակայն  հնարավորություն կար նրանց կարևորելու, հիշեցնելու, որ նրանք մեր կյանքում  մեծ դեր ունեն, եւ դրանում օգնության էր գալիս օնլայն տիրույթը` ապահովելով քո ստեղծագործական գործունեությամբ հետաքրքրվողի կամ հաճախորդի հետ շփում, հաղորդակցում, որն էլ բերում էր ցանկալի փոխադարձ արդյունքի:

-Ծննդավայրը ձեր ստեղծագործության մեջ դեր ունի՞։

-Հետաքրքիր մի զգացողություն կա, այս կանաչապատ գողտրիկ անկյունը` Տավուշը, որն ամբողջությամբ կլանում և պարուրվում է քեզ, մխրճվում սիրտդ, ստիպում է ձուլվել և ողջ էությամբդ նմանվել իրեն և դրոշմվում է քո ստեղծագործություններում:

Մեր էկոպայուսակների արտադրությունը ներկայացնում ենք Տավուշը խորհրդանշող լեռնային խոյերի, Իջևանի հայտնի քարայծի ձեռանկար պատկերով։

…Երբ որեւէ պրոդուկտի էսքիզ ենք անում, մտածում ենք, որ այն ձեռք բերողին հաճույք պատճառի, պիտանի լինի, գրագետ արված լինի ու ջերմացնի մարդուն։ Հոգեբանական ազդեցությունը պետք է կարողանանք տեղ հասցնել, երբեք չենք մտածում բաժակ արտադրել՝ ուղղակի ապրանք վաճառելու համար, ամեն հաճախորդի արձագանքը, հետադարձ կապը ամենակարևորներից մեկն է մեզ համար, որովհետև եթե մարդն իր հետ չի տանում ստեղծողի  ջերմությունն ու դրական լիցքերը, կարող ենք համարել, որ ոչ մի բան չի ստացվել, դա անպայման մի օր կմարի, իսկ մենք այդ կրակն ու կայծը, ջերմությունն ու քնքշությունը ամեն նմուշի հետ հաղորդում ենք հենց այն մարդուն, ով ձեռք է բերում դա, և նա զգում է, որ դա հենց իր համար է ստեղծվել, որ հենց ինքն է կարևորվել:

Դրական էմոցիաները կարևոր են ստեղծագործելու ընթացքում, որովհետև եթե  տրամադրություն չկա, աշխատանքը չի ստացվի: Դու ծնում ես մի բան, որը կրում է քո բջիջը․ դրական էմոցիաներով ստեղծիր, որովհետև մարդը դա տանելու է իր հետ: Գեղեցկությունը կարող է ուղղակի ծնվել հանդիպումից, քո ներաշխարհից, տավուշյան բնությունից, մի փոքրիկ ծաղկի ծիլն արդեն մտահաղացում է տալիս և ներշնչանք:

-Ինչի մասին եք երազում:

-Երազում ենք սեփական անկյուն ունենալ՝ Իջևանում՝ <<Չիբուխչյաններ>> արվեստանոց, որտեղ կստեղծագործենք, կարտադրենք, կհյուրընկալենք, կկազմակերպենք  վարպետաց դասեր:

Ցանկացած հայի համար առաջնային է կայուն խաղաղությունը։

Մենք ընտրյալ ազգ ենք և որպես հայ առաքելություն ունենք անելու, բայց միակ և ճշմարիտ ճանապարհից շեղվել ենք։ Սթափվել է պետք, միաբանվել հանուն մեր վեհ արժեքների:

Արվեստասեր մարդիկ, ովքեր կցանկանան կապ հաստատել Անուշ եւ Դոնարա Չիբուխչյանների հետ, կարող են հետեւել Chibukhchyans'_art_studio ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին կամ  զանգահարել  +374 93 934 263, +374 77 77 62 32 համարներին, Էլ. փոստ` [email protected], իսկ ավելի լավ է՝ այցելել Տավուշի մարզ,  Իջևան, Անկախության 26/14 հասցե։ 

Մետաքսյա Ղեւոնդյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan