Հայաստանն իր քաղաքական, անվտանգային շնչառությունն ու իրական ազգային շահերը իմի բերելու և դրանց խորամուխ լինելու կարիք ունի
![Հայաստանն իր քաղաքական, անվտանգային շնչառությունն ու իրական ազգային շահերը իմի բերելու և դրանց խորամուխ լինելու կարիք ունի](/timthumb.php?src=/disc/01-11-22/6c66ed42cd1872d7b85f8ade4b1fad62.jpg&w=450)
Ինչպես նշել էի ՌԴ-ի քաղաքական շահերից բխում էր, բխում է և առայժմ բխելու է «Ղարաբաղյան կոնֆլիտի» և «Խաղաղության պայմանագրի» սառեցումը: Սա է հիմնական շահը, որը հետապնդում է ՌԴ-ն մինչ կփորձի կարգավորել իր աշխարհաքաղաքական շնչառությունն ու կենտրոնանալ իր տարածաշրջանային շահերի խորացման վրա:
Որքանով է սա համընկնում մեր ազգային շահերի հետ, դատեք ինքներդ: Եթե կարծում եք, որ Հայաստանն իր քաղաքական, անվտանգային շնչառությունն ու իրական ազգային շահերը իմի բերելու և դրանց խորամուխ լինելու կարիք ունի, ուրեմն ամեն բան «լավ» է անցել Սոչիում, իսկ եթե կարծում եք, որ շուտափույթ հանձնումն ու խոնարհումն է ճիշտը , ուրեմն ամեն բան շատ վատ է անցել:
P.S. Խնդիրը մնում է նույնը, որքան ազդեցություն,կարծրություն և դիմադրողականություն կունենա ՌԴ-ն սառեցման երաշխավորման համար:
Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից