Թուրքիան ծրագրում է 2023 թ․ ցամաքում նավթի եւ գազի 100 հորատանցք բացել
![Թուրքիան ծրագրում է 2023 թ․ ցամաքում նավթի եւ գազի 100 հորատանցք բացել](/timthumb.php?src=/disc/31-10-22/934a75c4f201f2542c644870be316dca.jpg&w=450)
Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են 2023 թվականին ցամաքում 100 հորատանցքերում աշխատանքներ կատարել, որպեսզի նավթի եւ գազի հանքավայրերի հետախուզում, ինչպես նաեւ ծովում որոշակի աշխատանքներ իրականացնեն, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ենթադրվում է, որ երկրաբանական-հետախուզական աշխատանքները կարագացվեն երկրի ներսում եւ արտասահմանում՝ պայմանավորված նավթի, բնական գազի եւ երկրաջերմային ռեսուրսների էներգետիկ ոլորտի կարիքները, ինչպես նաեւ արդյունաբերության մեջ հումքի պահանջարկը բավարարելու անհրաժեշտությամբ:
Բացի այդ, նախատեսվում է, որ մինչեւ հաջորդ տարվա վերջը ծովային հորատման սարքերի թիվը կավելանա՝ հասնելով 26-ի, ինչը թույլ կտա ծովային հորատման 14 աշխատանք իրականացնել։ Դրանք կառնչվեն նաեւ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) ծովային հատվածներին։
Աղբյուր՝ News.am