ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Իրանին՝ Շիրազ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
![ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Իրանին՝ Շիրազ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ](/timthumb.php?src=/disc/27-10-22/35a96ea06ef9a295b3b68b2e33a2d748.jpg&w=450)
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին՝ Շիրազ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: «Անկեղծ ցավակցություններ ենք հայտնում Իրանի ժողովրդին և կառավարությանը Շիրազ քաղաքի Շահչերաղ մզկիթում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որի հետևանքով անմեղ մարդիկ են զոհվել: Վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում»,- գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը թվիթերյան իր միկրոբլոգում: