Երբ սա վերջնական հանձնի Արցախը և հայկական մնացած գյուղերն ու բնակավայրերը, ի՞նչ է անելու Հայաստանը. Արսեն Ջուլֆալակյան
![Երբ սա վերջնական հանձնի Արցախը և հայկական մնացած գյուղերն ու բնակավայրերը, ի՞նչ է անելու Հայաստանը. Արսեն Ջուլֆալակյան](/timthumb.php?src=/disc/18-10-22/ffe52d882caf2a683526c6c114b53d8f.jpg&w=450)
Դիտել նաև
ՔՊ խմբակն իր վարչապետացուով դեռ իշխանության է, վայելում է կյանքը, հարստանում, թալանում երկիրը. Ջուլֆալակյան
Արսեն Թորոսյանն օրգանները պատրաստ է հանձնել․․․ Մահից հետո
Արսեն Թորոսյանի «ինադու» Անահիտ Ավանեսյանն իր խորհրդական է նշանակել Լեւոն Հակոբյանին
Փաշինյանը ժողովրդին ասում է` ես եմ միապետը. Արսեն Բաբայան (տեսանյութ)
Ինչո՞ւ հայ և ադրբեջանցի մարզիկները կարող են մրցել միմյանց հետ, իսկ ռուսներն ու ուկրաինացիները՝ ոչ. Արսեն Ջուլֆալակյան
Մտածելու թեմա.
Երբ սա վերջնական հանձնի Արցախը և հայկական մնացած գյուղերն ու բնակավայրերը, որոնք նախատեսում է հանձնել (կասկած չկա,որ դրան է գնում, եթե կանգնացնող չլինի), ու որոշ ժամանակ անց այնտեղ սկսվեն էթնիկ զտումներ/հայաթափում/կոտորածներ ադրբեջանցիների կողմից, ի՞նչ է անելու Հայաստանը, մենք յուրաքանչյուրս, աշխարհի շուրջ 10 մլն հայությունը:
Տարբերակներ.
- ԱԺ մակարդակով խստորեն դատապարտելու ենք ադրբեջանական հանցագործությունները և ի սրտե ցավակցելու արցախահայությանը
- կոչ ենք անելու միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Բաքվի բռնապետին
- փոխելու ենք ֆբ-յան մեր պրոֆիլի նկարը՝ “Save Kesab” ոճով և 2-3 օր շարունակ թեմատիկ ակտիվ գրառումներ ենք անելու
- փողոցներում և այլ վայրերում կազմակերպելու ենք գումարի, սննդի և հագուստի հավաքման կետեր
- Հ1-ով կազմակերպելու ենք գեղեցիկ հաղորդում տեղահանվածների մասին՝ ապահովելով նրանցից մի քանիսին բնակարանով
- ոչինչ չենք անելու՝ համարելով դա Ադրբեջանի ներքին խնդիր
- ձեր տարբերակը…
հ.գ. իրեն որպես ազգ բնորոշող մարդկանց բազմությունը, որն առավել ևս ունի պետություն, հաստատ կպայքարեր և թույլ չէր տա, որ հակապետական ինչ որ մի խմբակ նման դավաճանություն իրագործեր, եթե իհարկե բազմությունը հաշտ չէ նման գաղափարի հետ:
Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան էջից