Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Դիտել նաև
Ալիևը սպասում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկ Փաշինյանը ՊՆ-ում հայտարարում է, որ «մեզ թվացել է, թե կարող ենք ապահովել պետության անվտանգությունը»
Հարձակման հեղինակը հայտնել է, որ իր կինը գնացել է Ադրբեջանի դեսպանատուն և այլևս չի վերադարձել
«Հայկական սուտ». ուկրաինացի պատգամավորը՝ Լաչինի միջանցքի շրջափակման, սննդի պակասի և Արցացում հումանիտար աղետի մասին. Տեսանյութ
Ադրբեջանի կողմից բարձրացված հարցերն առնչություն չունեն Բեռնի Կոնվենցիայի նպատակի հետ
Ադրբեջանն այժմ էլ դասեր է տալիս ԱՄՆ-ին ի դեմս Պետդեպի ներկայացուցիչ Փրայսի. «Կոչ արեք ՀՀ-ին կատարել իր պարտավորությունները»
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել են հակառակորդի կրակը:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակը բացել:
Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: