Ականի պայթյունից զոհված մայոր Սարիբեկ Եղոյանը ծառայում էր Բերդի զորամասերից մեկում, ուներ անչափահաս որդի
Դիտել նաև
Օկուպացված Քարվաճառում ականներ են պայթել
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ կրկին հայ զինծառայող է պայթել ականի վրա
Ո՞րտեղ կլինեն ու ի՞նչ կաշխատեն, եթե չլինեն պատգամավոր ու նախարար. «Կարճ ասած» (տեսանյութ)
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը
Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել
News.am-ը գրել է.
«Ականապայթյունային վիրավորման հետեւանքով երեկ՝ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, զոհված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը Բերդ համայնքի զորամասերից մեկում էր ծառայում։
NEWS.am-ը տեղեկացավ, որ Սարիբեկ Եղոյանը ծնունդով Շիրակի մարզի Մեծ Մանթաշ վարչական շրջանից էր, ամուսնացած էր, ուներ մեկ անչափահաս որդի։
32-ամյա մայորն ուներ երկու քույր եւ մեկ եղբայր, նա տան ավագ զավակն էր։ Սարիբեկ Եղոյանը ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը»։