Մոսկվան կառաջարկի Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի եռակողմ գագաթաժողով անցկացնել. Ուշակով

Դիտել նաև
Ղրիմը հետ գրավելու Ուկրաինայի փորձը Ռուսաստանին ցանկացած զենքի կիրառման հիմք կտա. Մեդվեդև
Լեհաստանը հայտարարել է, որ կպատերազմի Ռուսաստանի դեմ
Լաչինի միջանցքի հարցով գործուն քայլեր ենք ակնկալում ՌԴ-ից․ Սիմոնյանը հանդիպել է Յուրի Վորոբյովին
ՌԴ դեսպանատունն արձագանքել է Պուտինին ձերբակալելու ՄՔԴ-ի որոշման վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշմանը
Հայ համալսարանականները ՌԴ-ում ներկայացրել են Հայաստանի ավանդույթներն ու մշակույթը
Մոսկվան մտադիր է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանին, Վլադիմիր Պուտինին և Իլհամ Ալիևին առաջարկել անցկացնել եռակողմ գագաթնաժողով։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մենք կառաջարկենք հերթական գագաթաժողովն անցկացնել եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ։ Հուսով ենք, որ ամենամոտ ժամանակներս մեզ կհաջողվի համաձայնեցնել այդ գագաթնաժողովի անցկացման ժամկետները», - ասել է Ուշակովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել են հոկտեմբերի 6–ին, Պրահայում` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելի միջնորդությամբ։
Աղբյուր՝ armeniasputnik.am