Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը դեպի կայուն խաղաղություն միակ ճանապարհն է. Բլինքեն
![Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը դեպի կայուն խաղաղություն միակ ճանապարհն է. Բլինքեն](/timthumb.php?src=/disc/11-10-22/119b66ea49b0325f93e47635736513f6.jpg&w=450)
Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը դեպի կայուն խաղաղություն միակ ճանապարհն է։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ողջունել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական խաղաղության բանակցություններում առաջընթացը։ Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը տևական խաղաղության միակ ճանապարհն է»,- գրել է նա: