Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Պրահայով սկզբնավորված գործընթացն ամբողջովին ապօրինի է

Yerkir.am-ը գրում է․

«Ես նաև այս ամբիոնից խոսել եմ, նաև իմ վերջին հարցազրույցի ժամանակ խոսել եմ, 1991 թ. դեկտեմբերի 8-ի համաձայնագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու այդ կոնցեպտի մասին, և կան նախանշաններ, որ այս հենքը և այս մոտեցումը կարող է փոխադարձաբար ընդունելի լինել կողմերի համար…» ( Նիկոլ Փաշինյան, 05 հոկտեմբերի, 2022 թ., հատված՝ ԱԺ-ում ելույթից ):

1991 թ. դեկտեմբերի 8-ին ԽՍՀՄ հիմնադիր երեք հանրապետությունների՝ Բելառուսի, ՌԴ-ն (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի ղեկավարների՝ Բելովեժյան թավուտում ստորագրված Համաձայնագրով սկսվեց ԱՊՀ ստեղծման գործընթացը: Առանձին քննարկման թեմա է՝ ինչու՞ Բելովեժյան հանդիպմանը չէին հրավիրվել մյուս հանրապետությունների ղեկավարները, և ի՞նչ բացատրություն էր տվել հանդիպանը մասնակից Բ. Ելցինն այդ առիթով: ՀՀ-ն նախկին խորհրդային ևս 10 հանրապետությունների հետ ԱՊՀ ստեղծման գործընթացի մասնակիցը դարձավ 1991 թ. դեկտեմբերի 21-ին, երբ Ալմա-Աթայում ստորագրվեցին ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրին կից Արձանագրությունը և Ալմա-Աթայի Հռչակագիրը:    

Ալմա-Աթայի Արձանագրության 3-րդ պարբերությունում նշված է՝ ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրի հիման վրա և հաշվի առնելով դրա վավերացման ընթացքում արված վերապահումները (ընդգծումը մերն է - Վ.Ս.)՝ կմշակվեն ԱՊՀ շրջանակներում համագործակցությունը կարգավորող փաստաթղթեր։ Փաստենք՝ Ալմա-Աթայի Արձանագրության 4-րդ պարբերությունում նշված է, որ այն ԱՊՀ ստեղծման Համաձայնագրի անբաժանելի մասն է:

Հայաստանի վերապահումները գրված են 1992 թ. փետրվարի 2-ին ՀՀ Գերագույն խորհրդի որոշման մեջ, որով վավերացվել է 1991 թ. դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Ֆեդերացիայի (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի կողմից ստորագրված ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագիրը.

Կետ 1. Համաձայնագրի նախաբանի 4-րդ պարբերությունում «ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերը փոխարինել «ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերով:

Կետ 3. Համաձայնագրի 5-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրմամբ. «Բարձր պայմանավորվող Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, (ընդգծումը մերն է - Վ.Ս.), միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռմնխելիությունը»: (Բուն Համաձայնագրում ձևակերպված է այսպես «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և Համագործակցության շրջանակներում առկա սահմանների անձեռնմխելիությունը» - Վ.Ս.):

Կետ 10.  Համաձայնագրի 13 հոդվածի երկրորդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև» բառերից հետո լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով:

Փաստենք՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերին պալատը` Հանրապետությունների խորհուրդը,  ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին թիվ 142-Ն բանաձևն ընդունել է 1991 թ. դեկտեբերի 26-ին՝ ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովի հրաժարականի, նրա՝ Կրեմլը լքելու և ԽՍՀՄ դրոշը Կրեմլի վրայից իջեցնելու հաջորդ օրը: Մինչդեռ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անկախության մասին համահանրապետական հանրաքվե անցկացվել  էր դրանից օրեր առաջ՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ին

2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքում ընդունված Հայտարարությունը հենված է 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի Հռչակագրի դրույթներից ընդամենը մեկի վրա, ըստ որի՝ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Դեռ մի կողմ թողնենք այն իրողությունը, որ նույն հռչակագրի՝ վերոհիշյալ դրույթին նախորդող կետում հստակ նշված է, որ ԱՊՀ երկրների միջև հարաբերությունները պետք է զարգանան նաև ինքնորոշման անքակտելի իրավունքի հիման վրա, միայն փաստենք՝ Հռչակագրի 6-րդ պարբերությամբ ստորագրող կողմերը, այդ թվում ՀՀ-ն և Ադրբեջանը, հավատարիմ են լինելու ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրի նպատակներին ու սկզբունքներին: Իսկ թե ինչ նպատակներ և սկզբունքներ, ինչպես նաև դրանցից բխող որոշումներ կան հրապարակում՝ վերևում արդեն նշեցինք:

Հետևաբար՝

ԱՊՀ ստեղծման մասին 3 կարևորագույն փաստաթղթերը՝ 1991 թ. դեկտեմբերի 8-ի Համաձայնագիրը, դեկտեմբերի 21-ի Արձանագրությունն ու Հռչակագիրը սերտորեն շաղկապված են և լրացնում են իրար: Չգիտենք՝ անգիտակցաբա՞ր, թե՞ այս հանգամանքը հաշվի առնելով՝ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ-ի իր ելույթում ցիտեց դեկտեմբերի 8-ի Բելովեժյան համաձայնագրից, իսկ մեկ օր անց ստորագրված Հայտարարության մեջ նշված է դեկտեմբերի 21-ի Հռչակագիրը:

ԱՊՀ ստեղծման Մայր փաստաթուղթը՝ 1991 թ. դեկտեմբերի 8-ի համաձայնագիրը, որի բաղկացուցիչ մասն է նաև դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի Արձանագրությունը, իսկ նույն օրն ընդունված Ալմա-Աթայի Հռչակագիրը հիմնված է Համաձայնագրի վրա,  ՀՀ-ն վավերացրել է կարևորագույն վերապահումներով, որտեղ «տարածքային ամբողջականության ճանաչում և հարգում»  ձևակերպման հետ միաժամանակ ոչ միայն լիարժեքորեն ամրագրվել է  ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքը, այլև ԱՊՀ լիարժեք անդամ դառնալու հնարավորություն է ընձեռվել ԼՂՀ-ին, որը սահմանված կարգով և ժամկետներում արդեն իսկ անցկացրել էր անկախության հանրաքվե: Եվ այս ամենը, ուշադրություն, ամրագրված է 1991 թ. դեկտեմբերի 21-ին ստորագրված Ալմա-Աթայի արձանագրության 3-րդ պարբերությունում, որն ստորագրել է նաև Ադրբեջանը:

Ստորագրելով Պրահայի Հայտարարությունը և կառչելով ընդամենը մեկ կետից՝ Փաշինյանն ու Ալիևը ոչ միայն մոլորեցրել են միջազգային հանրությանը, այլև կոպտորեն խախտել փաստաթղթերի դրույթներն ու խեղաթյուրել իրականությունը:

Պրահայով սկզբնավորված գործընթացն ամբողջովին ապօրինի է և ենթակա է կասեցման ինչպես ԱՊՀ բարձրագույն մարմինների կողմից, այնպես էլ ՀՀ ԱԺ-ի, քանզի Փաշինյանը, գործարքի գնալով թշնամի երկրի ղեկավարի հետ, շրջանցել է Գերագույն խորհրդի կողմից ընդունված և գործող որոշումը՝ դրանով իսկ վերազանցելով իր լիազորությունները:   

Վահե Սարգսյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan