Նույն լեզվով են խոսում. Լուսանկար Լուսանկարում Տեղ համայնքում թշնամական առաջխաղացման խայտառակ պատկերն է «Կարճ ասած»․ Հարձակում՝ առանց հարձակման. Տեսանյութ
2
Ադրբեջանցիները դեռ մի բան էլ առաջ են եկել, ո՞վ է ասում, թե հետ են քաշվել. Տեղ-ից հերքում են ԱԱԾ-ին «Հայաստան» դաշինքի հայտարարությունը մարտի 31-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Փաշինյանը Հայաստանը դարձնում է երկրորդ Ուկրաինա. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ում հրահրել է քաշքշուկ. Տեսանյութ. թարմացվում է Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար «Կան ավելի և պակաս շան որդիներ». Հայաստանին «տեղ են տալիս» հակառուսական կոալիցիայում. «Մոսկվան հույս ունի, որ այդ սյուժեն կկարգավորվի դաշնակցային եւ փոխընդունելի կերպով». Զախարովան՝ Հռոմի ստատուտի վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման մասին. Տեսանյութ Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը դիմել է Բաքվին Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Տեսանյութ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում Պատերազմ Արցախում
Նույն լեզվով են խոսում. Լուսանկար Լուսանկարում Տեղ համայնքում թշնամական առաջխաղացման խայտառակ պատկերն է Ադրբեջանցիները դեռ մի բան էլ առաջ են եկել, ո՞վ է ասում, թե հետ են քաշվել. Տեղ-ից հերքում են ԱԱԾ-ին Ու՞մ համար է իրավիճակը բարելավվել. Ալվինա Աղաբաբյանը՝ ԱԱԾ-ին Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել․ ՌԴ ՊՆ Վաղը նման հաղորդագրությունները սովորական կդառնան՝ զինվորները զոհվելու են թյուրիմացաբար «Հայաստան» դաշինքի հայտարարությունը մարտի 31-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ազատ արձակել գեներալ Գրիգորի Խաչատուրովին. զոհվածների ծնողները հայտարարությունը Ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք. պաշտպան Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին Գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են «Եթե հակառակ իրավիճակում ԱԺ անվտանգությունից մեկը արտահոսք արած լիներ, հիմա սաղին գործից հանել էին». Սևակ Հակոբյան Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները. իրավիճակը էականորեն բարելավվել է. ԱԱԾ Կարծում եմ՝ քպ-ականները պետք է լավ գիտակցեն, որ իրենց իշխանության մեղքով ստեղծված իրավիճակն ու մթնոլորտը ամեն վայրկյան կարող է պայթել Արցախից ռուս խաղաղապահների միջնորդությամբ 28 ՌԴ քաղաքացի է դուրս բերվել Փաշինյանն աշխարհաքաղաքական սեղանին ընդամենն իր կեղծ, այսպես ասած, ժողովրդավարության արժեքն է դրել Կադրեր Սյունիքից․ ո՞ւր են հասել ադրբեջանցի զինվորները. Տեսանյութ Թուրքիայի արեւելքում երկրաշարժ է տեղի ունեցել Փոխհրաձգություն է եղել․ կա զոհ և վիրավոր «Կարճ ասած»․ Հարձակում՝ առանց հարձակման. Տեսանյութ ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք Այս հնարավորությունը չօգտագործելն աններելի շռայլություն կլինի․ Վարդան Ոսկանյան Խոշոր վթար Գարեգին Նժդեհի փողոցում. կան տուժածներ Ինչպես է Սիրուշոյի որդին`Ռոբերտը, հոտնկայս ծափահարում պապիկին. Տեսանյութ Ադրբեջանը խրամատ է փորում Սյունիքի արտերում, Փաշինյանը կակաչների հողն է փխրեցնում ամառանոցում. Տեսանյութ Արցախում 980 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից Ձյուն և մերկասառույց. մի շարք ճանապարհներ դժվսրացանելի են «Արևմուտքն ասում ա՝ Սյունիք ա ուզում, ինչ ա ուզում, տուր, թող պրծնի, ռուսներին ռադ անենք». Բագրատյան. Տեսանյութ Հարևան պետությունը պետք է զգա, որ Արցախում ապրողները պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը․ Ռուբեն Վարդանյան. Տեսանյութ

Վերջում, որ Հայաստանի հանձնումը հիմնավորի նախկինների կնքած Բաթումի պայմանագրով, չզարմանաք…

Արցախի հանձնումը` ըստ ստանդարտ ՔՊ-ական մեկնաբանության, կամ՝ ինչպե՞ս Արցախը 7 անգամ «հանձնեցին», մեկ անգամ «չհանձնեցին»․․․

«Արցախը հանձնվել էր, երբ դեռ չէր էլ ազատագրվել` 1991թ.-ին երբ ստորագրվեցին ԱՊՀ ստեղծման փաստաթղթերը ու իբր Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Լավ բա ինչո՞ւ էին դրանից հետո ազատագրում ինչպես Արցախը, այնպես էլ նրա շուրջ գտնվող շրջանները, եթե արդեն ամեն ինչ հանձնել էին։

Արցախը հանձնել են 1999թ-ին` ստորագրելով Ստամբուլյան խարտիան։Բա դրանից հետո Քի Վեստում ինչո՞ւ էին Հեյդար Ալիևին համոզել ճանաչել Արցախն ու Լաչինի միջանցքը ՀՀ կազմում` Մեղրիում ընդամենը ճանապարհային էստակադա ստանալու դիմաց։ Ի դեպ, հետո իր ընտանիքի ճնշման տակ հրաժարվեց այդ գաղափարից` վախենալով ձախողել իշխանությունը որդուն փոխանցելու մոտալուտ գործընթացը։

Արցախը հանձնել են 2007թ-ին` ստորագրելով Մադրիդյան սկզբունքները։

Իսկ ինչո՞ւ էր տարիներ շարունակ Ադրբեջանը ձգտում նախ հրաժարվել այդ սկզբունքներից, մինչև Մայնդորֆում, Աքվիլայում Ադրբեջանին չստիպեցին վերջնականապես հաշտվել այդ սկզբունքների հետ։ Ինչո՞ւ էր դրանից հետո Ադրբեջանն անընդհատ փորձում փոխել բանակցային ֆորմատը` չեղարկելու համար բանակցային ժառանգությունը` նախ և առաջ Մադրիդյան սկզբունքները, որտեղ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Ի դեպ, նույնիսկ 44֊օրյա պատերազմից հետո դա Բաքվին չէր հաջողվում, և միայն 2021թ. չարաբաստիկ ընտրությունները դարձան նախ Մադրիդյան սկզբունքների, իսկ հետագայում նաև Մինսկի Խմբի տապանաքարը։ Վերջապես ինչո՞ւ է գործող իշխանությանը Մադրիդյան սկզբունքները զետեղել իր կառավարության բոլոր 3(այդ թվում գործող) ծրագրերում(2018, 2019, 2021)։

Արցախը հանձնվեց 2010թ-ին, երբ Հայաստանում ընդունվեց «վարչատարածքային բաժանման մասին օրենքը»։

Ինչո՞ւ Ադրբեջանը գեթ մեկ անգամ որևէ լուրջ միջազգային հարթակում հղում չկատարեց այս անհեթեթ «փաստարկին», ու նույնիսկ հիմա է խուսափում դրանից, երբ ՀՀ դե ֆակտո վարչապետից «իշմար» է ստացել։ Այս իմաստով որքանո՞վ են մեզ համար կարևոր Ադրբեջանի վարչատարածքային բաժանման օրենքները, օրինակ այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրի» մասով։

Արցախը հանձնում էին 2011թ-ին` Կազանում։

Արցախը հանձնել են 2016թ֊ին՝ Ապրիլյանից հետո։

Արցախը հանձնել են 2017-2018թթ․, «Լավրովի պլանով» և թողած բանակցային ժառանգությամբ։

Ինչո՞ւ էր դե ֆակտո վարչապետը 2020թ․ հունվարին իր ասուլիսի ժամանակ գրեթե նույնությամբ կրկնում Կազանյան պլանը, այն ներկայացնում որպես ստացած բանակցային ժառանգություն և վստահեցնում, թե երբ ուզի այդ օրակարգը կվերականգնի (Արցախի միջանկյալ կարգավիճակ, Առանց սահմանափակումների հանրաքվե, մինչ այդ Լաչինի և Քարվաճառի շրջանների պահպանում և այլն…)։ Ինչո՞ւ էր 2018-2020թթ․ գործող իշխանությանը շարունակում բանակցել նույն այդ «Լավրովյան պլանի» ավելի վատ` փուլային մոդիֆիկացիայի շուրջ, ինչը նախ բացահայտեց Լավրովը, իսկ պատերազմից հետո խոստովանեց իշխանական խմբակցությունը։

Այսինքն՝ ըստ «հավաստի աղբյուրի», Արցախը 7 անգամ հանձնել են Ադրբեջանին, բայց նա մեծահոգաբար չի վերցրել։ Այնուհետև եկավ թավշյա կտրիճը, չեղարկեց նախորդ 7 հանձնումը, ամեն ինչ զրոյից սկսեց, Հայտարարեց «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» և 2020թ-ին պատերազմով «չհանձնեց» Արցախի 80%–ը։ Հիմա էլ պատրաստվում է «չհանձնել» մնացած 20%–ը։ Փաստորեն Բաքվում աշխատում են «7 անգամ չափիր, մեկ` կտրիր« սկզբունքով. մինչև Հայաստանում իշխանության չեկավ թավշյա կտրիճը, իրենք դեռ չափում էին։

Հ.Գ. Վերջում, որ Հայաստանի հանձնումը հիմնավորի նախկինների կնքած Բաթումի պայմանագրով, չզարմանաք…

«Լույս» հիմնադրամի Արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ

Դերենիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan