ԱՄՆ-ն Ադրբեջանին փող է տալիս, քանի որ Իրանի հետ երկար սահման ունի. Բլինքենը ասում է մշակված տեքստ կա. Տեսանյութ Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ
24
Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Էսկալացիայից էսկալացիա Հայաստան Առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները. Տեսանյութ Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ ՔՊ. պատերազմի ու պարտության կուսակցությունը ՔՊ-ի քաղաքականությունը հիշեցնում է մատնոց ֆռցնողների վարքագիծը. Անդրանիկ Թեւանյան. Տեսանյութ Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ Պատերազմ Արցախում
Արմավիրում 47-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12-ամյա աղջկա նկատմամբ ՊՎԾ-ն 6 ԲԿ-ներում արձանագրել է շուրջ 542 մլն դրամի խախտում Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում. ՌԴ ՊՆ «Բլինքենի խոսքից ստացվում է, որ ինչ-որ բան պետք է Հայաստանը զիջի, որը չի ցանկանում զիջել, բայց այդ ճնշումը Հայաստանի վրա կա». Սուրեն Սարգսյան ԱՄՆ-ն Ադրբեջանին փող է տալիս, քանի որ Իրանի հետ երկար սահման ունի. Բլինքենը ասում է մշակված տեքստ կա. Տեսանյութ Այս իշխանությունների միակ գերագույն արժեքը փողն է. Նարեկ Մանթաշյան. Տեսանյութ Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում Անի համայնքում թեժ է Ես հավես չունեմ քննարկելու նրանց գործունեությունը. ինձ համար այդ հանձնաժողովը չկա. Մովսես Հակոբյան Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է Արթուր Դավթյանն Արցախում դատախազ աշխատելու համար ունի թաքնված նպատակներ Փաշինյանի նոր հրահանգը լրատվամիջոցների դեմ Ալեն Սիմոնյանի հետ ովքեր կմեկնեն Գերմանիա Ինձ այդ հանձնաժողովի նիստին չեն հրավիրել ԱԱԾ-ն հարցաքննության կկանչի մաքսատան ղեկավարին Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ 3-ամյա երեխայի որովայնից հեռացվել է 17 մագնիսե գնդիկ Դոլարն ու եվրոն թանկացել են «Ալե՛ն, խղճահարությո՞ւն ես մուրում, թևիդ նկարն ո՞ւմ ես ցույց տալիս». Սյուզի Բադոյան Չենք ասում՝ քաղաքի կենտրոնում էլիտար տուն տվեք, կրիշ տվեք, ապրենք․ ՊՆ նախկին շենքի բնակիչ. Տեսանյութ Զավե՞շտ թե՞ ողբերգություն Այս հարցը անցկացրեցին թաքուն, չզեկուցվող նախագծերի փաթեթում․ դրա փոխարեն երկար բարակ քննարկեցին ինչ-որ հատվածում ասֆալտ փռելու թեման Դատարանը հաստատել է՝ ձերբակալման ընթացքում Գևորգ Պետրոսյանի իրավունքները խախտվել են Շրջափակման հետևանքով Արցախի կրած ֆինանսատնտեսական կորուստները օրական 1.9 մլն դոլար է Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով Տարբեր դեպքերի արձագանքը տարբեր է և ոչ միայն հրապարակային. Զախարովան մեկնաբանել է հայ զինվորի որոնողական աշխատանքներին մասնակցած ռուս զինվորականների վիրավորվելու հանգամանքները. Տեսանյութ Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Կրկին երկրաշարժ՝ Թուրքիայում

Ալեն Սիմոնյանը շատ փոքր մարդ է, որ նրա ասածները մեկնաբանեմ. Մովսես Հակոբյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով թշնամի պետության զինյալների կողմից հայ գերիների գնդակահարության սահմռկեցուցիչ տեսանյութին, ասել էր, որ իր համար «խաղաղության» օրակարգը շարունակում է ակտուալ մնալ։

«Իսկ առաջարկը ո՞րն է, հավերժ պատերա՞զմ։ Մտնենք Սասուն, դուրս գանք Մո՞ւշ, հա՞, ծովից ծով Հայաստա՞ն․․․ Ինչի՞ չեք նշում, որ մենք շարունակում ենք բանակը զինել, ո՞վ է ասում, որ բանակ չպետք է լինի, խաղաղության օրակարգը նշանակում է, որ բանակ չպե՞տք է լինի, ո՛չ։ Եթե ինչ-որ մեկը կա, որ կարող է մեզ հիմա առաջարկել ռեալ տարբերակ այն բոլոր նկրտումներին, կենացներին, որոնք մենք սիրում ենք հաճախ ասել՝ ծովից ծով Հայաստան, հես ա մտնելու ենք գրավենք․ կներեք, ես այդ խոսակցություններին լուրջ չեմ վերաբերվում, մենք չենք կարող ժամանակակից աշխարհում զբաղվել հարևանների նկատմամբ ռազմատենչ հայտարարություններով և տարածքային պահանջներով»։

Ինչ վերաբերում է 2016 թվականի ապրիլյան պատերազմին, որտեղ Ադրբեջանի խնդրանքով հայկական կողմը հրադադար էր հայտարարել, Ալեն Սիմոնյանն ասել էր, որ քառօրյա պատերազմը հաղթանակ չի համարում։

168.amը  ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց՝ որպես զինվորական՝ ապրիլյան պատերազմում Հայաստանը հաղթանակ տարե՞լ է, թե՞ ոչ։

 

«Ես այս հարցին բազմիցս պատասխանել եմ։ Իմ 2017 թվականի մեկնաբանությունները տեսեք, թե ինչ եմ ասել դրա վերաբերյալ։

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի ասածին, ապա Ալեն Սիմոնյանը շատ փոքր մարդ է, որ նրա ասածները մեկնաբանեմ»,- եզրափակեց Մովսես Հակոբյանը։

Հիշեցնենք, որ 2017 թվականին տված իր հարցազրույցներից մեկում Մովսես Հակոբյանը ապրիլյան պատերազմի մասին մասնավորապես ասել էր. «Իրավիճակը որ ստեղծվել է, կայացված որոշումների արդյունք է, և այսօր սահմանն այդ բնագծում է: ՀՀ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատարը բազմիցս նշել է, մեկնաբանել է այդ հարցը, և կարծում եմ` շատ օբյեկտիվ գնահատական է տվել: Եթե վեր ենք լուծում ապրիլյան պատերազմի գործողությունները, տեսնում ենք` հակառակորդն ինչպես է գործել, ինչ խմբավորմամբ և ինչքան ժամանակ է կարողացել գործել:

Մեր զինվորների կատարած սխրանքը թերագնահատել պետք չէ: Հակառակորդը կանգնեցվել է, մի շարք հատվածներում հետ է մղվել` կրելով շատ մեծ կորուստներ, սակայն առաջնագիծն ամբողջությամբ չի ստացվել վերականգնել, քանի որ, ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ՝ ՌԴ միջամտությունը բերել է նրան, որ մենք երկարաժամկետ պատերազմական գործողություններ չունեցանք: Ցանկացած ժամանակ այդ դիրքերը հնարավոր է վերականգնել, որևէ խնդիր չկա: Այսօր դրա անհրաժեշտությունը չկա:

Այսօր զինվորի կյանքով իրավիճակ լարելով` ինչ-որ մանր խնդիր լուծելը, գտնում ենք, որ նպատակահարմար չէ, սա է պայմանը, ուրիշ ոչ մի բան: Թե չէ Դուք վստահ եղեք, որ զինված ուժերը իր խնդիրը կարողանալու է կատարել: Ձեզ չթվա, որ Ադրբեջանը չի ուզում Արցախը գրավել, իր ցանկությունը շատ ավելի մեծ է` և՛ Արցախը, և՛ Սյունիքը, ժամանակ առ ժամանակ Երևանն են ցանկանում գրավել, բայց զինված ուժերի բազկի հզորության պատճառով չի հաջողվում»։

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan