Արտահերթ ընտրություններից Փաշինյանն ավելի է վախենում, քան Ադրբեջանի հարձակումից. Բենիամին Մաթևոսյան Ավինյանի 20 դրամանոց նահանջը՝ քաղաքացիների կորած հավատի դեմ (տեսանյութ) Փաշինյանը մատը մատին չխփեց. Զատուլինը՝ Բաքվի դատավարության մասին (տեսանյութ)
24
Սա էլ 2,5 միավորանոց իշխանության սահմանած արտոնությունը, թանկացումը մատուցում են որպես սահմանված զեղչ (տեսանյութ) Տարածաշրջանի ածենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով. շատ «աննախադեպն» ենք էլի, հո զոռով չի... լուսանկար Քաղաքապետարանը չուներ այլ տարբերակ, քան իբրև թե ընդառաջ գնալը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավտոբուսային իրազեկում․ # բոյկոտ (տեսանյութ) Աննա Հակոբյանը գիտի՝ ում է հասնելու 200 մլն դոլար արժեցող բիզնեսը․ ում համար են թալանում մարդկանց (տեսանյութ) Ի՞նչ են իրենցից ներկայացնում Թրամփի նոր «հեղափոխական» մոտեցումները Հարկային տեռորի նիկոլական դեմքը Փաշինյանի իշխանությունը հարձակվել է փոքր բիզնեսի վրա ՀՀ-ում սկսվել է հարկային տեռորի հիթ-շքերթ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչ (տեսանյութ) Տնտեսվարողների բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ Պատերազմ Արցախում
Թուրքիայում միկրոավտոբուսն ընկել է ձորը․ կա 7 զոհ Արտահերթ ընտրություններից Փաշինյանն ավելի է վախենում, քան Ադրբեջանի հարձակումից. Բենիամին Մաթևոսյան Սա էլ 2,5 միավորանոց իշխանության սահմանած արտոնությունը, թանկացումը մատուցում են որպես սահմանված զեղչ (տեսանյութ) Մարտ ամիսը Գյումրիի համար վճռորոշ է լինելու․ «Իրավունք» Փաշինյանի երկչոտ դիրքորոշումը խրախուսում է Ալիևի ախորժակը. Կարեն Միրզոյան Ավինյանի 20 դրամանոց նահանջը՝ քաղաքացիների կորած հավատի դեմ (տեսանյութ) Տարածաշրջանի ածենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով. շատ «աննախադեպն» ենք էլի, հո զոռով չի... լուսանկար Ավինյանի 20 դրամանոց նահանջը՝ քաղաքացիների կորած հավատի դեմ. Տեսանյութ Փաշինյանը մատը մատին չխփեց. Զատուլինը՝ Բաքվի դատավարության մասին (տեսանյութ) Հանրապետության մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում Ամիսներ առաջ Փաշինյանը կտրուկ դեմ էր հանրաքվեին Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների Թմրամիջոցների շրջանառության վիճակագրությունը սկսել է անհանգստացնել նաև իշխանականներին Եվրաքվեի նախագծում, պարզվում է՝ իրավական տարրական ձևակերպումներում սխալներ են թույլ տրվել 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիևն առաջ է բրդում Հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ոստիկանը հարվածում ընկած Սերգեյ Ասատուրովին Ուկրաինան պատրաստ է բանակցել և պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Թրամփ Քաղաքապետարանը չուներ այլ տարբերակ, քան իբրև թե ընդառաջ գնալը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավտոբուսային իրազեկում․ # բոյկոտ (տեսանյութ) Փաշինյանը ԱՄՆ է մեկնելու, բայց ոչ Թրամփի հետ հանդիպման Փաշինյանը՝ ինքն իր դեմ․ ցույց են անում արդեն նրան ընտրածները․ «Կարճ ասած» Խարբերդի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. երեկ նրա ծննդյան օրն է եղել Փաշինյանի խաղաղության տակ թաքնված է ամենամեծ հանձնումն ու կորուստները․ Արծվիկ Մինասյան Լոռեցիները գիտե՞ն, որ մի գիշերում դառնալու են սահմանամերձ. Գրիգոր Բալասանյան Փաշինյանն ընդունեց, որ ինքն է թալանում մարդկանց. հանրային իրազեկում ավտոբուսում (տեսանյութ) «Սա կոճակի մեկ սեղմամբ լուծվող խնդիր չէ». Զախարովան` Բաքվում պահվող հայերի մասին. Տեսանյութ Ստամբուլի հայկական վարժարանի դեմ զինված հարձակում է տեղի ունեցել Էրեբունիում գետառը վերածվել է աղբավայրի, մի քանի կմ-անոց հատվածում տիրում է գարշահոտություն

«Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելը խելամիտ չէ». Հ. Քիսինջեր

«Հայկական ալիքը» գրում է. «Խորհրդային Միության փլուզումից հետո Ուկրաինան ՆԱՏՕ-ին միացնելու Վաշինգտոնի փորձերը խելամիտ չէին»,-ուրբաթ օրը` սեպտեմբերի 30-ին, հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:

Ելույթ ունենալով ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդի հրավերով՝ 99-ամյա դիվանագետը նշել է, որ Վաշինգտոնը փորձել է խորհրդային բլոկի բոլոր նախկին անդամներին անխտիր առնել իր հովանու տակ՝ Բեռլինի պատի փլուզումից հետո, և որ «Եվրոպայի կենտրոնի և Ռուսաստանի սահմանների միջև ընկած ամբողջ տարածաշրջանը բաց էր վերակազմավորման համար»:

«Ռուսական տեսանկյունից, ԱՄՆ-ը այնուհետև փորձեց ինտեգրել այս ողջ տարածաշրջանը, առանց բացառության, Ամերիկայի կողմից առաջնորդվող ռազմավարական համակարգի մեջ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս զարգացումը հիմնականում վերացրել է Ռուսաստանի պատմական «անվտանգության գոտին»:

Հ. Քիսինջերն այսպիսով ընդգծել է, որ «Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու փորձը խելամիտ քաղաքականություն չէր Ամերիկայի կողմից»:

Քիսինջերն ասել է, որ չգիտի՝ արդյոք հնարավոր է հաշտություն կնքել Ռուսաստանի առաջնորդի հետ, բայց ընդգծել է, որ Արևմուտքը «պետք է հնարավորություն փնտրի այնպիսի պայմանավորվածության համար, որը երաշխավորում է Ուկրաինայի ազատությունը» և երկիրը պահում է որպես եվրոպական համակարգի մաս։

Չնայած դրան, նախկին պետքարտուղարն ազդարարել է, որ վաղ թե ուշ Արևմուտքն ու Ռուսաստանը պետք է երկխոսեն։ «Որոշակի երկխոսություն, գուցե ոչ պաշտոնական մակարդակով կամ հետախուզական, շատ կարևոր է», – կրկնել է նա՝ հավելելով, որ «միջուկային միջավայրում» նման արդյունքը գերադասելի է «ռազմադաշտի որոշումից»։

Ինչպես կարելի է հասկանալ, Արևմուտքը ևս բազմաշերտ է, և բազմաշերտ է նաև ամերիկյան գիտական էլիտան: Հ. Քիսինջերը տարիներ շարունակ եղել է ամերիկյան արտաքին քաղաքական գծի գլխավոր մշակողներից և այժմ բավականին հաճախ է բարձրաձայնում այն թեզը, որ ԱՄՆ երբեմնի արտաքին քաղաքականությունն ու այժմյանը բավականին տարբերվում են միմյանցից: Մասնավորապես, պակասում է ճկունությունը` իր տեղը զիջելով անվերջանալի առճակատումների մղմանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan