Ի՞նչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից. Փաշինյանի ընտանեկան թերթը պատմել է ճշմարտությունը
![Ի՞նչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից. Փաշինյանի ընտանեկան թերթը պատմել է ճշմարտությունը](/timthumb.php?src=/disc/03-10-22/682d77157167f5b5330b496dc326f294.jpg&w=450)
«Հայկական ժամանակ» թերթը, որի գլխավոր խմբագիրը Նիկոլ Փաշինյանի կինն է, հղում անելով «հավաստի աղբյուրին» և ի գիտություն Վեհափառ Հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության, ներկայացրել է Ադրբեջանի պահանջները Հայաստանից։
* ԼՂ պաշտպանության բանակի լուծարում։
* ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
* Միջանցք Հայաստանի տարածքով։
* Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)։
* Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:
Թերթը խոստանում է հաջորդիվ անդրադառնալ այն հարցին, թե ինչ են ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, ԵՄ-ն: