Թուրքիայի անվտանգության խորհուրդը «վճռական աջակցություն» է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային

Դիտել նաև
Ավստրալիայում երկրի կառավարությանը կոչ են արել քայլեր ձեռնարկել Արցախի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ
«Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչները ակնկալում են «վերադառնալ» Հայաստան
ԱՄՆ-ն կշարունակի խորապես ներգրավված մնալ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցում
Իսրայելի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը
Ադրբեջանի հեքիաթներին ոչ ոք չի հավատում. Բաքվին պատին են դեմ տվել Հաագայի դատարանում. Տեսանյութ
Թուրքիայի անվտանգության խորհուրդը «վճռական աջակցություն» է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային։ Հատնում է NEWS.am-ը:
Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարություն է ընդունվել, որում «վերահաստատվել է Ադրբեջանի վճռական աջակցությունը, որը մեծ ջանքեր է գործադրում կայուն խաղաղության հասնելու համար, եւ ընդգծվել է, որ այս հարցում ներգրավված բոլոր սուբյեկտները, հատկապես՝ տարածաշրջանի երկրները, պետք է անկեղծորեն նպաստեն կարգավորմանը մշտական հիմունքներով, այլ ոչ թե հակամարտության խորացմանը»։