Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումն առաջնահերթություն է. Լավրով. Տեսանյութ Թուրք մարզիկի հերթական հայատյացության դրսևորումը. Տեսանյութ Արհեստական ԱՆբանականություն
21
Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Այսօր Հայաստանին պետք են այնպիսի պետական գործիչներ, ինչպիսին Արամ Մանուկյանն էր «Широко шагаешь — штаны порвёшь» Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ Շան սիրտը Արարատ Միրզոյանը Մոսկվա է մեկնում պարզաբանումներ տալո՞ւ «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, կա մեկ պայման». Ալիև Փաշինյանի կառավարությունը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին Հայաստան այցելության համար վճարե՞լ է 200 հազար եվրո. Լուսանկարներ 5-րդ շարասյունը․ փաստեր, որոնցից խուսափել չի լինի․ «Կարճ ասած». Տեսանյութ Պատերազմ Արցախում
Ջերմուկում հրադադարի խախտում չկա. ՊՆ խոսնակ ԵՄ առաքելությունը պատրվակ չպետք է դառնա, որ ՀՀ-ն հրաժարվի իր պարտավորություններից․ Ադրբեջանի ԱԳՆ Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը Բլինքենը Փաշինյանին կոչ է արել կոնկրետ քայլեր անել՝ Բաքվի հետ չլուծված խնդիրները լուծելու համար․ Պատել Ամեն ինչ արվում է, որ ՌԴ-ի դիրքերը տարածաշրջանում թուլացվեն, եւ պատկերացում չկա, թե նրան ինչով պետք է փոխարինել. Արծվիկ Մինասյան Պարզաբանում Իշխան Սաղաթելյանին ՔԿ-ում որպես կասկածյալ հարցաքննելու վերաբերյալ լուրերի մասին Վերջիվերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում Ալմա Աթայի հռչակագիրը ՔԿ-ն Իշխան Սաղաթելյանին որպես վկա կանչել է հարցքննության, բայց փաստացի հարցաքննել կասկածանքի շուրջ Սրանք գնդապետ Արմեն Սուրենիչի նոտաներն են․ Հայկ Վարդանյանը նվագեց Արմեն Սարգսյանի ջութակով. Տեսանյութ Գիրքս Մոնթե Մելքոնյանին գաղտնի կերպով Երեւան տեղափոխելու օպերացիայի մասին է, որը հայրս էր իրականացրել․ Սուրեն Սարգսյան Ռուս լրագրողի հարցը՝ Արարատ Միրզոյանին՝ հակառուսական ուղղորդված ցույցերի և անցանկալի անձանց մասին. Տեսանյութ Երեքշաբթի երկրում կբացվի ԱՄՆ-ի առաջին մշտական ​​կայազորը․ Լեհաստանի ՊՆ Ո՞վ էր խորհրդային հետախուզության առաջին ղեկավարը Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը Առաջին հարվածը գյուղացին կստանա․ ներկրողները՝ ՍԱՏՄ-ի որոշման մասին. Տեսանյութ Գրիգորի Խաչատուրովի փաստաբանները բերեցին միայն համոզիչ փաստեր Փաշինյանը և Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ 44-օրյա պատերազմն ավելի վաղ էր հնարավոր դադարեցնել․ թող պատմաբանները հետաքննեն՝ ինչ է եղել. Լավրով. Տեսանյութ Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, Հայաստանում էլ նպատակաուղղված հակառուսական արշավ չկա. Միրզոյան. Տեսանյութ Մոսկվան առաջարկել է հետաձգել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի եւ Սիրիայի պատվիրակությունների հանդիպումը․ Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը Երևանի կենտրոնում տղամարդու դի է հայտնաբերվել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն գործ է հարուցել ՄՔԴ-ի դատախազի եւ դատավորների դեմ Ինչպես չվարակվել, եթե տանը կարմրուկով հիվանդ կա «Խաչատուրովի գործն էնքան աբսուրդ ա, որ դաժե խնդալու չի». Էլիբեգովա Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Մենք խաչ կկանգնեցնենք Այա ​​Սոֆիայի վրա․ ճգնաժամը պետք է ավարտվի Թուրքիայի փլուզմամբ․ Բաղդասարով Կարտոֆիլը շուտով կծլի, եթե թունաքիմիկատ չլինի, խոտ կդառնա. Տեսանյութ Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել

Եթե մարդ ուզում է ինքն իրեն վատություն անել, ուզում է ավելի խորը փոսը մտնել, դու էդ մարդուն չես կարող օգնել

Գյումրիում սա շատ եմ տեսել. ականատես եմ եղել, թե ինչպես է մարդն իր կամքով, իր խելքով, իր ցանկությամբ ընտրում մի բան, որը ՎՆԱՍ Է ԻՐԵՆ, շատ հաճախ կործանարար:

Հարյուրավոր դոմիկներ եմ այցելել, մոտ 500 հոգու օգնել ենք այս սարսափելի տնակներից դուրս գալ ՝ տուն կամ բնակարան ենք նվիրել:

Բայց դրա հետ մեկտեղ պատկերացնելու չի, թե ինչքան ընտանիքների եմ հանդիպել, որոնք իրենք իրենց ձեռքով իրենց կյանքը խորտակել են:

Դոմիկներում ընտանիքների եմ հանդիպել, որտեղ նորածին երեխա էլ է եղել։ Սարսափելի պայմաններում են ապրել՝ սարսափելի շոգ, սարսափելի ցուրտ, սարսափելի հակահիգիենիկ պայմաններ, նորածին երեխայի մոտ թակարդ դրած, որ առնետները չկծեն…

Էդ մարդկանց տուն ենք նվիրել, ամեն ինչով կահավորված , սիրուն ու լուսավոր բնակարան: Տեղափոխվել են այդ բնակարան, հետո ինձ ասել, որ իրենց փտած դոմիկը համաձայն չեն քանդել (դա պայմաններից մեկն է՝ իրենք համաձայնվում են, որ բուլդոզերով դոմիկը քանդենք և աղբը թափենք ու մաքրենք մեր Գյումրին , մենք էլ իրենց սիրուն տուն ենք նվիրում: Ոչ մեկի համար բացառություն չեմ անում):

30 տարի սարսափելի դոմիկում ապրած կինը ինձ ասում է. « Միտքս փոխել եմ, Ես էս դոմիկը պետք է իմ գյուղի եղբորը տամ՝ ինքն էլ տուն ստանա»:

Մի դոմիկով ուզում են 10 հատ տուն ստանալ: Էդ կնոջը չկարողացա համոզել, որ « շուստրիությանը ու ագահությանը զոռ չտա», որ Գյումրին էլ պետք է մաքրենք, ավելի սիրունացնենք, առողջացնենք:

Չհամաձայնվեց, ստիպված հետ ուղարկեցի այդ ընտանիքին իրենց սարսափելի դոմիկը ու բնակարանը ուրիշ ընտանիքի նվիրեցինք:

Մի տարի հետո այդ կինը զանգեց, ասաց, որ շատ է փոշմանել, որ կյանքը դոմիկում օրեցօր ավելի սարսափելի է:

Շատ-շատ դեպքեր են էսպիսի եղել։ Մի կնոջ եմ հանդիպել, որ դոմիկում արդեն 30 տարի երիտասարդ աղջկա հետ ապրում էր: Ես էդպիսի բան չեմ տեսել կյանքում. գրեթե փլուզվող դոմիկի մեջ 20սմ երկարությամբ որդեր էին, սարսափելի տեսարան: Հաճախ հիվանդ էին կինն ու դուստրը:

Նվիրեցինք մեկսենյականոց բնակարան՝ 45 քմ՝ մեծ խոհանոցով, միջանցքով և ամեն ինչով կահավորված:

Սկզբում շատ ուրախ էին, հետո կինը զանգեց ինձ մի երկու օրից, ասաց.« Ես քրոջս հետ խոսել եմ ու որոշել ենք, որ մեկսենյականոցի համաձայն չենք, 2 սենյակ է պետք մեզ»:

Ինչքան փորձեցի համոզել իրեն, հնարավոր չեղավ. 2 սենյակ ու վերջ:

Շատ հստակ է. բնակարանների սենյակները մարդկանց թվով է, երկու հոգուն մեկ սենյակ է հասնում:

Ու ամենակարևորը՝ այդ կինը չէր հասկացել, որ չէր կարող ինձ ոչ մի պահանջ ներկայացնել. ես ոչ պետություն եմ, ոչ քաղաքապետարան եմ , ոչ մեկին ոչ մի բան պարտք չեմ։ Ինչ անում եմ, անում եմ Աստծու սիրո և Հայրենիքի սիրո համար :

Ու միշտ բոլորին ասել եմ, որ ինչ իր ստացել եք իմ միջոցով, համարեք դա Նվեր Աստծուց՝ Աստծո սիրո դրսևորում։

Այդ կնոջը իր դստեր հետ ստիպված հետ ուղարկեցինք իրենց դոմիկ՝ որդերով լի: Բնակարանը տվեցինք ուրիշ ընտանիքի:

Ընտանիք ունենք, որ դոմիկը էնքան վատն է, որ մարդիկ արդեն դեղնել են մեջը: 3 անգամ տուն եմ առաջարկել՝ տեսնելով իրենց ծանր վիճակը: Շատ եմ սիրում իրենց, շատ եմ ուզում, որ լավ ապրեն, բայց սկեսուրը չի համաձայնվել իրենց փտած դոմիկը քանդել.« Գյուղի տղայիս պետք է տամ, որ ինքն էլ տուն ստանա»:

Ոչ գյուղի տղան է ստացել , ոչ էլ Գյումրիում ապրող տղան, տարեցտարի անհնար է դառնում դոմիկում ապրելը, հիվանդություններն էլ շատանում են:

Ընտանիք կա, որ Գյումրու ծայրամասերից մեկում էի հանդիպել՝ ամենավատ մասերից մեկում, ամայի տարածք էր՝ էլ գայլեր, էլ շներ, էլ աղվեսներ շուրջբոլորը:

Շատ սիրուն վեցսենյականոց ու երկհարկանի տուն նվիրեցինք Գյումրիի կենտրոնական մասերում։ Ընտանիքը մի 2 օր մտածեց ու ասաց , որ իրենք էնպիսի տուն են ուզում, որտեղ հնարավոր կլինի տան դիմացը մեքենա կանգնեցնել:

Գյումրիում շատ ընդհանուր բակեր կան, հնարավոր չի տան դիմաց մեքենա կանգեցնել:

Բոլորը, առանց բացառության, 6 ամիս, 1 տարի …. հետո զանգում են ու ասում, որ շատ-շատ են փոշմանել , որ դոմիկում ապրելը անհնար է դարձել : Փոշմանելը լավ բան է, բայց շատ դեպքերում էլ բան չես կարող փոխել. էն տները նվիրել ենք ուրիշին արդեն…… ու հավանականությունը, որ Աստված իրենց նորից էդպիսի հնարավորություն կտա, շատ քիչ է, նամանավանդ հիմա:

Գյումրին շատ եմ սիրում, շատ եմ ուզում, որ մարդիկ լավ ապրեն. գրեթե էդպիսի օր, շաբաթ չի լինում, որ Գյումրիում ինչ-որ ընտանիքի չօգնենք թե՛ սննդով, թե՛ գրենականով, թե՛ հագուստով…..բայց մի բան լավ հասկացել եմ, որ եթե մարդ ուզում է ինքն իրեն վատություն անել, ուզում է ավելի խորը փոսը մտնել, դու էդ մարդուն չես կարող օգնել: Չես կարող ու վերջ:

Ոնց որ մեկը, որ ուզում է հերոին սրսկվի ու կործանվի, եթե ինքը որոշել է դա ու ընտրել է իրեն համար վատը, չարը, դու իրեն չես կարող օգնել:

Որ նիկոլի վկաները որոշել են ընտրել թուրքի գործակալին, որպեսզի նա գա, սպանի հայ զավակներին, Հայրենիքը մաս-մաս հանձնի թուրքին, չես կարող օգնել:

Չես կարող օգնել մի մարդու, ով որոշել է ինքն իրեն կործանել….

Իհարկե, բոլորը փոշմանում են, ժամանակի հարց է՝ համ հերոին սրսկվողը, համ նիկոլ ընտրողը, համ 20սմ որդերի հետ դոմիկում ապրողը …. Բայց ամեն մեղք ունի հետևանք: Փոշմանելը շատ քիչ է փոսից դուրս գալու համար:

Երբ որ այցելում եմ մեր կիրակնօրյա դպրոցները, երեխաներին միշտ ասում եմ, որ ամենադժվար բանը էս կյանքում լավը վատից տարբերելն է: Ամենախելացի մարդը անում է այն, ինչ իրեն իրական օգուտ է բերում, ամենաանխելքը անում է ամեն ինչ, որ իրեն վատ լինի, կործանվի։

-Էրեխեք,-հարցնում եմ ես,-որ մի մարդ աշխատավարձը ստանում է ու տանում է ամբողջ գումարով վիվառո խաղում, ընտանիքն էլ սոված է մնում, ինքը լավը վատից տարբերու՞մ է:

Բոլորը երեխաները պատասխանում են՝ ոչ։

Թերեզա Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan