Կադրային ջարդը շարունակվում է. գլխավոր դատախազի տեղակալը աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Դիտել նաև
Բրյուսովի համալսարանն արձագանքում է դատախազությանը
Վանաձորի նախկին ղեկավարի արարքը հաստատվել է, սակայն վարույթը կարճվել է. Դատախազություն
Երևանի ավագանու նախկին անդամը դիմել է ոստիկանապետին ու դատախազին
Դատախազը հեռացավ առանց դուռը համբուրելու, նորը եկավ առանց խոսելու. մանրամասներ
Զոհված զինծառայողների ծնողները օգոստոսի 30-ին կլինեն Գլխավոր դատախազության մոտ
Գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արմեն Աֆանդյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից։
Հիմք ընդունելով Ա․ Աֆանդյանի դիմումը, նա աշխատանքից կազատվի սեպտեմբերի 26–ից։
Նշենք, որ Արմեն Աֆանդյանը գլխավոր դատախազի տեղակալ էր նշանակվել Արթուր Դավթյանի 13.07.2020թ. հրամանով։
Նշենք, որ Արդարադատության նախարարի յոթամսյա տեղակալ, Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելուն պես աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել նաև զինդատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը։