ՌԴ-ն, Չինաստանը և Իրանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն աշնանը
![ՌԴ-ն, Չինաստանը և Իրանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն աշնանը](/timthumb.php?src=/disc/22-09-22/4a8c7af02222f4278cf6dd0fc3042f22.jpg&w=450)
Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն այս աշնանը,։ Այդ մասին սեպտեմբերի 22-ին հայտարարել է Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։
«Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի մասնակցությամբ զորավարժությունները կանցկացվեն Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում այս տարվա աշնանը։ Դրանց, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն նաև Պակիստանը, Օմանը և մի շարք այլ երկրներ»,-նշել է ռազմական գործիչը: