Դիմեք ցանկացած միջին կարգի շինարարական ընկերության` քմծիծաղով կասեն, թե դա համեստ ուժերով քանի օրում կարելի է ապամոնտաժելու սրբել֊վերացնել
![Դիմեք ցանկացած միջին կարգի շինարարական ընկերության` քմծիծաղով կասեն, թե դա համեստ ուժերով քանի օրում կարելի է ապամոնտաժելու սրբել֊վերացնել](/timthumb.php?src=/disc/21-09-22/1b65354b354ca2b996ad0a7b062e6c3d.jpg&w=450)
Եթե որևէ մեկը կասկածում է, որ պետության համար (անգամ` նիկոլի ղեկավարած պետության) Սուրմալու տոնավաճառի մի քնձռոտ շենքի մնացորդները մի քանի օրում վերացնելը, դիմացի ճանապարհը ազատ երթևեկելի դարձնելն ու շուկան ամբողջությամբ վերաբացելը դա իրենից որևէ դժվարություն է ներկայացնում, ապա նա տխմարության աստիճան միամիտ է։
Եթե ինձ չեք հավատում` դիմեք ցանկացած միջին կարգի շինարարական ընկերության` քմծիծաղով կասեն, թե դա համեստ ուժերով քանի օրում կարելի է ապամոնտաժելու սրբել֊վերացնել։
Իրականում` «Սուրմալուի ճգնաժամը» շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև ողջ ազգաբնակչությունը, ճանապարհը փոքր֊ինչ շեղելով, կսովորի ինչ֊որ մեկի տոնավաճառի տեղը։
Ի դեպ, կարծես իրենց հաշվարկով այդ «վարժեցումը» կարող է տևել մինչ հունվար։
Պա՞րզ է ամեն ինչ։
Դե, բարի երթ։
Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից