Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվեները կանցկացվեն սեպտեմբերի 23-ից 27-ը
![Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվեները կանցկացվեն սեպտեմբերի 23-ից 27-ը](/timthumb.php?src=/disc/20-09-22/77363233de5b26a1476d2b04ebc6f753.jpg&w=450)
Դիտել նաև
Ադրբեջանը և Չինաստանը համատեղ հռչակագիր են ընդունել ռազմավարական գործընկերության մասին. ի՞նչ է դա նշանակում, և որը պիտի լինի Հայաստանի քայլը
Հայաստանը՝ «փաշինյանական ինքնիշխանության» և «Օվերչուկի ակնարկների» արանքում (տեսանյութ)
Փաշինյանը հանձնեց Արցախը, որպեսզի ամերիկացիները միջանցք ունենան Սյունիքով
Էս որակով բա ի՞նչ էիք ուզում. «Կարճ ասած» (տեսանյութ)
Փաշինյանը պատրաստվում է հանձնել Զանգեզուրը Ադրբեջանին, ապա դրա մեջ մեղադրել Ռուսաստանին, իսկ ընդդիմությունն զբաղված է քաղաքական իմիտացիաներով
ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները՝ Ռուսաստանի կազմ մտնելու մասին հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 23-27-ը, հաղորդում է РИА Новости-ն։
Նշենք՝ տեղական իշխանությունները դիմել են ՌԴ-ին՝ հանրաքվեներ անցկացնելու անհրաժեշտության պահանջով։
Նշենք նաև, որ ՌԴ անվտանգության Խորհրդի փոխնախագահ, Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է ինքնահռչակ ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում և այլ ազատագրված տարածքներում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի անցկացման թեմային:
Մեդվեդևը համապատասխան ռեֆերենդումների անցկացման անհրաժեշտությունը հիմնավորել է այդ տարածքների «բնակիչների կանոնավոր պաշտպանությամբ» և «պատմական արդարության» վերականգնմամբ:
«Ռուսաստանի տարածքում ոտնձգությունը հանցագործություն է, որի առկայությունը թույլ է տալիս օգտագործել ինքնապաշտպանության բոլոր ուժերը: Բայց հավասարապես կարևոր է, որ մեր երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո Ռուսաստանի ոչ մի ապագա ղեկավար, ոչ մի պաշտոնյա չկարողանա փոխել այդ որոշումները:
Ահա, թե ինչու են Կիևում և Արևմուտքում վախենում այդ հանրաքվեներից: Ու հենց այդ պատճառով է, որ անհրաժեշտ է անցկացնել այդ ռեֆերենդումները»,-նշել է Մեդվեդևը:
Zham.am