Լրջորեն մտահոգված ենք, և ՀԱՊԿ-ի գծով միջոցներ է ձեռնարկվում Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության նվազեցման ուղղությամբ. Պուտին
![Լրջորեն մտահոգված ենք, և ՀԱՊԿ-ի գծով միջոցներ է ձեռնարկվում Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության նվազեցման ուղղությամբ. Պուտին](/timthumb.php?src=/disc/20-09-22/f257712efe03dee1305c8b5b94e1d505.jpg&w=450)
Դիտել նաև
Կայացել է Պուտին-Ասադ հանդիպումը
Պուտինը մեծացնում է համաշխարհային երիտասարդական կառույցի աշխարհագրությունը
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին
Էրդողանն այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև միջնորդ է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
Մոսկվան և Թեհրանը կրկին նախազգուշացրեցին Փաշինյանին. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար
«Ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է հարուցում»:
Անդրադառնալով՝ հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ նման տեսակետ է հնչեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ սեպտեմբերի 20-ին, Կրեմլում օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ:
«Նշեմ, որ ՀԱՊԿ միջոցով ձեռնարկվում են միջոցառումներ` հայ-ադրբեջանական սահմանային տարածաշրջանում տիրող իրավիճակի սրման հետ կապված: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ հատուկ առաքելություն է ուղարկվում դիմակայության գոտի: Նրան հանձնարարվել է առաջարկություններ պատրաստել Հավաքական անվտանգության խորհրդին», - ասել Ռուսաստանի ղեկավարը:
«Մենք բոլորին հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել եւ ամուր հետեւել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարություններին»,-ասաց Պուտինը:
Նա նշել է, որ տարածքային վիճելի հարցերի լուծման բանալին ՌԴ աջակցությամբ սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում համատեղ աշխատանքն է։
Zham.am