Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել (տեսանյութ) Միքայել Սրբազանը հաղթեց Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Շարուրի փողոցի խաղահրապարակն այս հուլիսից քանդված, թափված է (տեսանյութ)
10
Ճեղքվածքներ ունեցող Երևանի քաղաքապետարանում ճոխ պարգևավճարներ կլինեն․ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ (տեսանյութ) Ինչպես Շիրակը դուրս բերել աղքատության ճիրաններից․ ինչու է Սյունիքը ամենահարուստ մարզը Նողկալի է, որ սույն բանդային միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ»․ սրբազաններ Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը փորձելու է մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանին բանտում պահել. Բորիս Մուրազի Ժամանակն է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել. Թրամփ Ըստ ամերիկյան Axios-ի Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը ՔՊ-ում խոր մանթրաժի մեջ են. գյումրեցիները «թարս չափալախ» տվեցին․ «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Այսօր Արցախի Սահմանադրության օրն է․ ԱՀ ղեկավար կազմը Եռաբլուր է այցելել Փաստորեն, կեղծ պատարագներ կազմակերպելուց զատ, ԱԱԾ-ում նաև նվագում են Ճեղքվածքներ ունեցող Երևանի քաղաքապետարանում ճոխ պարգևավճարներ կլինեն․ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ (տեսանյութ) Ինչպես Շիրակը դուրս բերել աղքատության ճիրաններից․ ինչու է Սյունիքը ամենահարուստ մարզը Որոշ ոստիկաններ չեն էլ թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին բժշկին Անհայտ անձինք հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը «Նիկոլական աղանդի եպիսկոպոսաց դասն ստորացված է զգում Գյումրի այցելությունից հետո. ցանկանում են վրեժ լուծել». Դերենիկ Մալխասյան Նոր ֆինանսական բուրգ է տարածվում, զգուշացե՛ք․ Կիբեռոստիկանություն Ձեռք ու ոտքով՝ թակարդի մեջ․ «Կարճ ասած» Նողկալի է, որ սույն բանդային միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ»․ սրբազաններ 17-ամյա աղջիկները ձերբակալվել են թմրամիջոց իրացնելու կասկածանքով Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով. «Հետք» Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը փորձելու է մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանին բանտում պահել. Բորիս Մուրազի Ժամանակն է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել. Թրամփ «Վրաստանում բարձրագույն կրթությունը դարձավ անվճար, մինչդեռ Հայաստանում հերթական պարտադիր թալանի օրենքը անցկացվեց». փաստաբան AntiCor-ի տեղեկությունները հաստատվեցին․ Քննչականը բիրտ ճնշման է ենթարկում Արշակ սրբազանի հարազատներին Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել (տեսանյութ) Իշխանությունների այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը, երկպառակություն և թշնամանք են սերմանում հայ ժողովրդի մեջ. հայտարարություն Ըստ ամերիկյան Axios-ի Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, կարող են անցնել հեռավար ուսուցման. նախարար Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը հայտնաբերվել է Փաշինյանի՝ Գերմանիա այցի ընթացքում հայ համայնքի հետ հանդիպում նախատեսված չէ. Սամվել Լուլուկյան Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը Միքայել Սրբազանը հաղթեց Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Օրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ» Քանիսի՞ն կարող են բանտ նստեցնել. «Փաստ»

Հադրութում զոհված 73 զինծառայողների գործով մեղադրյալների անունները հայտնի են

Սեպտեմբերի 10-ին Հարութում զոհված զինծառայողների երեք տասնյակ ծնողներ հանդիպել են ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ: Նրանց որդիները 73 հոգանոց հայտնի վաշտի կազմում 2020 թվականի հոկտեմբերի 11-ին ՊԲ նախկին հրամանատար, Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի հրամանով  Մարտունուց ուղարկվել է Հադրութ, որն արդեն թշնամու ձեռքերում էր: Տղաներից ոչ ոք չփրկվեց, հայտնում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն։

Նախաքննությունն այս գրոծով ավարտվել է: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի, որոնք, ըստ քննիչների, ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսևորել: ՔԿ-ն չի հրապարակում նրանց անունները: Մեր տեղեկություններով, որպես մեղադրյալ ներգրավված են գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը և Արցախի ՊԲ օպերատիվ շտաբի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը: Մեղադրյալների թվում չկա Ջալալ Հարությունյանը, որին ծնողները իրենց որդիների մահվան գլխավոր մեղավորն են համարում:

Հանդիպման ժամանակ ծնողները պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահից  Ջալալ Հարությունյանին ներգրավել որպես մեղադրյալ՝ պահանջ, որը բարձրաձայնվել էր նաև փողոցային ակցիաների ժամանակ:

Քյարամյանի և ծնողների խոսակցությունը թեժ է եղել: Ըստ հանդիպմանը  ներկա ծնողների, ՔԿ ղեկավարը ասել է զոհվածների ծնողներին, որ Ջալալ Հարությունյանը հանդիսանում է մեղադրյալ, սակայն բոլորովին այլ գործով: Հադրութում զոհված զինծառայողների գործով նրան ներգրավելու հիմքեր քննչական կոմիտեն չունի:

ՔԿ նախագահը, ըստ հանդիպմանը ներկա ծնողների, ասել է նաև, որ օպերտիվ շտաբի պետը թղթերը ներկայացրել է Ջալալ Հարությունանին, նա էլ ստորագրել է, հավանաբար, չխորանալով, թե ինչ թուղթ է ստորագրում:

Ինչո՞ւ և ում հրամանով Մարտունիում տեղակայված գումարտակը տեղափոխվեց 50 կիլոմետր հեռու Հադրութի շրջան, երբ արդեն հայտնի էր, որ ադրբեջանական զինուժը Հադրութում է։ Այս հարցի պատասխանը ստանալու համար դեռ մինչև նախաքննության ավարտը ծնողներից ամեն մեկն իր ինքնուրույն հետաքննությունն է կատարել, իր եզրակացություններն է արել, մեղավորներ գտել:

19 տարեկան ավագ սերժանտ Անանիա Արամյանի հայրը՝ Սամվել Արամյանը սկզբում մեղավոր է համարել Հադրութի դիվիզիոնի հրամանատար Կարեն Առուստամյանին: Գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը Արամյանին ասել էր՝ տղաներին տեղափոխելու հրամանը տվել է Ջալալ Հարությունյանը: Ասել է նաև՝ ձեր երեխեքի արյունը Առուստամյան Կարենի ուսերին է, նա պետք է դիմավորեր տղաներին Մարտունուց 9-րդ կիլոմետրի վրա, բայց չի դիմավորել, և տղաները գնացել են այն կողմ, խորանալով թշնամու ձեռքում գտնվող տարածքը:

Կարեն Առուստամյանը սակայն, որն անցնում է որպես մեղադրյալ մեկ այլ գործով, զոհված զինծառայողների հետ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը մեղավոր չէ 73-ի գործով, որ չի ստացել տղաներին դիմավորելու ոչ գրավոր, ոչ էլ բանավոր հրաման: ՔԿ նախաքննությամբ հաստատվել է, որ իրական մեղավորը Մարտունու գնդի հրամանատար Գոռ Իշխանյանն է: Ըստ քննչական կոմիտեի, նա ցուցաբերել է հանցավոր անփութություն:

«Անփութությամբ մեկի ոտքը կոտրվի, մեկի գլուխը կոտրվի, հասկանալի կլիներ: Բայց սա ծանրագույն հանցանք է, 7 տասնյակից ավելի երեխեք են զոհվել, գրում են անփությո՞ւն էր: Անփութության համար 4-ից 8 տարի է տրվում: Գոռ Իշխանյանը առանց հետախուզության, առանց նախապես ինֆորմացիա ունենալու, երեխեքին ուղարկել է Հադրութ: Նա գնդի հրամանատարն էր, շատ լավ իմացել էր, որ մեկ այլ գումարտակ այդ վայրից հետ է նահանջել, ու դրանից հետո 76 հոգանոց վաշտն ուղարկել է նույն  տեղը: Ու հիմա իրան 4 տարի են տալու, մեկ երրորդը նստի, երկու տարի էլ չի անում, պայմանականով դո՞ւրս գա, էսքան երեխեքի կյանք տանելուց հետո», — ասում է Սամվել Արամյանը:

«Վատն այն է, որ սրանք գլուխները գովում են, թե գործ են ավարտել: Անփութության մեղադրանքին դեմ ենք: Տպավորություն է, որ Քյարամյանը ուզում է բարձրաստիճան զինվորականներին գործերից սվաղի, հանի: Դրա համար էլ Ջալալ Հարությունյանին չեն ուզում մեղադրեն: Բայց կծանոթանանք նյութերին, այդ ժամանակ ավելի հստակ կտեսնենք, ինչ են արել: Գուցե և բողոքներ ներկայացնենք դատախազությանը», — ասում է Հադրութում զոհված Էդուարդ Ղազարյանի հայրը՝ Ալեքսանդր Ղազարյանը:

73 տուժողի իրավահաջորդներից մոտ 30 ծնող է ակտիվորեն հետաքրքրվում քրեական գործի ընթացքով: Նյութերը ծնողներին դեռ չեն տրամադրվել: Ընդհանուր գործը կազմված է 12 հատորից: Ծանոթանալու համար ծնողներին մի քանի օր են տվել:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan