ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը Հարավային Կովկասում լավ լուր է անվանել 5 հայ գերիների վերադարձը

Դիտել նաև
ԱՄՆ հետախուզությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածություն է կանխատեսել. մեկնաբանում է Նեդ Փրայսը
ԱՄՆ Պետդեպը հայտարարում է, որ փաստացի միջնորդ չէ Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացում
Հույս ունենք Բրյուսելում առաջիկա օրերին Միշելի կազմակերպած հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթաց տեսնել. Պետդեպ
«ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ վերջնական կարգավորման հասնելու համար». Նեդ Փրայս
ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթներին կազմակերպել ևս մեկ հանդիպում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Թվիթերում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված հինգ հայ ռազմագերիների մասին լուրը։
Մասնավորապես, Կոլոմինան հրապարակել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարությունը, որը ողջունել է հայ գերիների վերադարձը։
«Իսկապես, լավ նորություն է, եւ կարեւոր է, որ այն դարձել է երկկողմ ջանքերի արդյունք՝ առանց միջնորդների։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ինչը Հարավային Կովկասի կայունության եւ բարգավաճման բանալին է»,-գրել է Կոլոմինան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Ադրբեջանը հայկական կողմին էր հանձնել հինգ ռազմագերիների։
Աղբյուր՝ NEWS.am