Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Ինչո՞ւ է Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ հարուցված ու հետաձգված կարգապահական վարույթի նիստը նշանակվել գրեթե մեկ ամիս հետո

Օգոստոսի 25-ին պետք է տեղի ունենար Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը: Միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը:

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Վարդան Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի մայիսի 18-ի վճիռը։

Ըստ այդմ արդարադատության նախարարը 2022 թ. մայիսի 30-ի թիվ 51-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ։

Վարդան Ջհանգիրյանը ԲԴԽ նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, սկանդալային ձայնագրության հրապարակումից հետո աշխատանքից ազատված Գագիկ Ջհանգիրյանի եղբայրն է։

Հիշեցնենք, որ Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճռով դեռևս 13 տարի առաջ Վարդան Ջհանգիրյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 3 տարի ազատազրկման, սակայն այն պայմանականորեն չի կիրառվել։ Վարդան Ջհանգիրյանը հետագայում ազատվել է պատժից համաներմամբ:

ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշվում է, որ Վարդան Ջհանգիրյանը ոստիկանության կողմից իրականացված գործողության ժամանակ անհարկի բռնության է ենթարկվել, և այդ առնչությամբ մարմինների կողմից արդյունավետ քննություն չի իրականացվել։ Ձերբակալության ժամանակահատվածում ժամանակին և պատշաճ բժշկական օգնություն չի ստացել, պատշաճ բուժում և խնամք չի իրականացվել։

Իհարկե, հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա մերձավորների վերաբերյալ վճիռներն ինչպես և ինչու են ՄԻԵԴ-ից ստացվում բացարձակապես հօգուտ դիմումատուների: 168.amն անդրադարձել էր թեմային, երբ Նիկոլ Փաշինյանն էր հաղթել ՀՀ կառավարությանը ՄԻԵԴ-ում, փաստարկված նշել, որ, օրինակ, «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով վճռի մեջ շատ տարօրինակ բան է տեղ գտել. դիմող կողմի փաստարկներին ՀՀ կառավարությունը ոչ մի պատասխան չի ներկայացրել:

2019թ.՝ ՄԻԵԴ-ը դատավորների 3 հոգանոց կազմով սկսել է գործը, 2019թ. է ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից Նիկոլ Փաշինյանի փաստարկներին պատասխան ուզել, այսինքն՝ հիմնավորել, որ նրա նկատմամբ ՀՀ-ում արդար դատավճիռ է իրականացվել, իսկ 2019թ. նախկին կառավարություն չկար, իր ձևավորած կառավարությունն էր, իր գլխավորությամբ:

ՄԻԵԴ-ում ՀՀ Կառավարության ներկայացուցչի գրասենյակը՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, պարտավոր է պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը, ով ուզում է լինի կառավարության գլխին: Եղիշե Կիրակոսյանն իր թիմով պարտավոր էր Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատավճռի 25 էջանոց պատճառաբանական մասից գոնե մի տող ուղարկել ՄԻԵԴ, փորձել հիմնավորել պետության արդարացիությունը, ինչը չի արել: ՄԻԵԴ-ում բոլոր վճիռները կայացվում են ընդդեմ պետության, տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետության, և մի օր Եղիշե Կիրակոսյանն անպայման պիտի պատասխանի՝ ինչու ՀՀ կառավարությունը ոչինչ չի պատասխանել ՄԻԵԴ հարցումներին ի պատասխան:

168.am-ն անդրադարձել էր նաև, թե ինչու է Եղիշե Կիրակոսյանն այդքան խանդավառությամբ կատարում Նիկոլ Փաշինյանի հրահանգները:

Ըստ ամենայնի նույն բանն է տեղի ունեցել նաև Վարդան Ջհանգիրյանի, ինչպես նաև Գագիկ Ջհանգիրյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Ալեքսանդր Արզումանյանի և այլոց գործերի՝ ՄԻԵԴ-ում քննության ժամանակ:

Մնացական Մարտիրոսյանը, ով հաճույքով կատարում ՝ իշխանության ցանկացած պատվեր, ով համարվելով բավականին գրագետ դատավարագետ, որևէ քաղաքական գործով ինքնուրույն չի գործում, ով Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին պատրաստակամությամբ կալանավորում է նրա ընդդիմախոսներին, անգամ, եթե դատախազները չեն առարկում խափանման այլ միջոց ընտրելու դեմ, հիմա հայտնվել է հետաքրքիր իրավիճակում:

Մնացական Մարտիրոսյանը, ինչպես, ասենք, 20 տարի առաջ, այնպես էլ հիմա՝ մոտիվացիա ունի անելու այն, ինչ անում է, բայց մինչ իր նպատակներին հասնելը նախ պետք է կարգապահական պատասխանատվության վարույթով անցնելու գործընթացով անցնի:

Բայց փաստորեն, օգոստոսի 25-ին անհայտ պատճառներով Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը հետաձգվել է, և նոր քննության օր է նշանակվել սեպտեմբերի 22-ը: Թե ինչու է գրեթե մեկ ամիս անց նշանակվել վարույթի հետաձգված քննության օրը, մնում է միայն ենթադրել:

Հիշեցնենք, որ անհասկանալի պայմաններում հետաձգվեց նաև դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ հարուցված վարույթի օրը, որը նշանակված է սեպտեմբերի 15-ին:

Հավանաբար ԲԴԽ-ին խիստ անհրաժեշտ է 2 նոր գիտնական անդամների ներկայությունը՝ իշխանություններին համար կանխատեսելի որոշումներ ստանալու համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan