Սահակ Վարդանյանն ազատվել է պաշտոնից. Երևանի մետրոպոլիտենը նոր ղեկավար ունի

Դիտել նաև
1 մլրդ 100 մլն դրամ` մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար
Մետրոպոլիտենը դեկտեմբերի 31-ին կաշխատի մինչև ժամ 03:00-ը
Մետրոն դեկտեմբերի 6-ին եւ 7-ին՝ ժամը 11-ից 18:00-ն չի գործի
Մետրոպոլիտենը վերսկսել է բնականոն աշխատանքը
Ակցիաների արդյունքում կաթվածահար է եղել մետրոյի բնականոն երթևեկությունը. Խոսնակ
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Վարդանյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ից։ «Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի №3009-Ա որոշման համաձայն՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակել Բաբկեն Սեդրակյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, Սահակ Վարդանյանը մետրոպոլիտենի ժպ էր նշանակվել երկու ամիս առաջ:
Լուսանկարում՝ ձախից՝ Բաբկեն Սեդրակյանն է, աջից՝ Սահակ Վարդանյանը։