Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի. ԱԻՆ
![Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի. ԱԻՆ](/timthumb.php?src=/disc/15-08-22/8988651d0d65c12c8afed962715d8609.jpg&w=450)
Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի։
ԱԻՆ-ը տեղեկացնում է․
Օգոստոսի 15-ին ժամը 19։00-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 7 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․ և մեկ անձը չպարզված քաղաքացու դի)։