ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
![ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել](/timthumb.php?src=/disc/13-08-22/0751c5c8a7d068e91ea4f048e36d1e0e.jpg&w=450)
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո: