Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ադրբեջանի թիմին

Դիտել նաև
Շվեդիա-Ադրբեջան հանդիպման ժամանակ մարզադաշտում պարզել են Արցախի մասին գրառմամբ պաստառ. Լուսանկար
Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Ես հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, մեկնում եմ այլ երկիր՝ անտեղից մենամարտելու. բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան
Հայ երկրպագուները սուլոցով խլացրեցին Թուրքիայի օրհներգը
Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը՝ Թուրքիայի դեմ խաղում
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան:
Նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները մրցել են Ադրբեջանի հետ: Տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթանակի է հասել Ադրբեջանի թիմի նկատմամբ:
Տղամարդկանց հավաքականի կազմում իրենց պարտիաները հաղթանակներով են ավարտել Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Սարգսյանը սև խաղաքարերով մրցել է Շահրիյար Մամեդյարովի հետ և հաղթանակ տարել, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը 51-րդ քայլին պարտության է մատնել Նիյատ Աբասովին:
Հրանտ Մելքումյանն ու Մանուել Պետրոսյանն էլ ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները:
Աղբյուր ArmSport.am