Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Պահանջելու եմ վերականգնել Հայաստան վերադառնալու իրավունքս․ Մուրադ Փափազյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ իր՝ Հայաստան մուտքն արգելելու վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է․

«Նիկոլ Փաշինյանի համակարգի կողմից Հայաստան մուտքս արգելելուց երկու շաբաթ անց ցավով հաստատում եմ, որ իշխանության այս որոշումը իրավական ոչ մի լուրջ հիմք չունի: Հայտնի պատճառներով Թուրքիայում և Ադրբեջանում ճանաչված լինելով որպես անցանկալի անձ «անցանկալի» եմ նկատվել նաև Հայաստանում` իշխանությունների կողմից չհիմնավորված պատճառներով: Առաջին բացատրությունը ԱԱԾ-ն մերժել էր տալ` hայտնելով, թե մուտքիս արգելքը երկիր առնչվում է անձնական կյանքիս:

Ապա, անդրադառնալով կացության ծիծաղելիությանը, հուլիսի 22-ին վարչապետի գրասենյակը հայտարարեց, որ արգելքի պատճառը 2021-ի հունիսի 1-ին, Փարիզում, Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցությունս է, և տվյալ ցույցը կազմակերպելը: Բայց նշյալ թվականից մինչև 2022-ի հուլիսի 13-ը 4 անգամ անարգել մուտք եմ գործել Հայաստան: Ավելին, Հայաստանի պատկան մարմինները ոչ մի բողոք չեն ներկայացրել ֆրանսիայի իշխանություններին՝ 2021-ի հունիսի 1-ի ցույցի մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ: Որևէ իրավական պետության հիմնարար սկզբունքներ՝ անմեղության կանխավարկածը և խոսքի ազատությունը բռնաբարելով, Հայաստանի կառավարությունը առանց դատական որևէ հիմնավորման որոշել է Հայաստան մուտքս արգելել 2022-ի հուլիսի 13-ին: Եվ իրողությունն այն է, որ ես ոչ մասնակցել եմ այդ ցույցին, ոչ էլ կազմակերպել եմ այն: Տարբեր տեսակետ ունենալը միակ սկզբունքն է, որը մղել է Նիկոլ Փաշինյանին նման որոշում կայացնելու` բռնատիրական վարչակարգին վայել կեցվածքով:

Մերժում եմ այս որոշումը և պահանջում եմ Հայաստան վերադառնալու իրավունքս: Հայաստանը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ` ոչ էլ իր վարչակարգինը: Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքն է, ուր կարող է մուտք գործել յուրաքանչյուր հայ, նույնիսկ եթե ընդդիմադիր է իշխանությանը: Եվ այս պատճառով է, որ որոշել եմ իրավական առումով վերականգնել իրավունքս, որի համար դատական պաշտպանությունս վստահել եմ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ներկայացնելու անձս, և փաստաբան Սիրանուշ Սահակյանին, որոնց լիազորում եմ կատարելու հարկն ու պատշաճը: Արծվիկ Մինասյանը հուլիսի 25-ին արդեն իսկ այս մասին նամակ է ուղարկել ԱԱԾ-ին՝ պահանջելով վերանայել տվյալ որոշումը: Օրինական առումով ԱԱԾ-ն 5 օր ժամանակ ունի պատասխանելու նամակին, որի հիման վրա մենք կորոշենք թղթածրարի հետագա հոլովույթը։

Երկու շաբաթվա ընթացքում հազարավոր զորակցական պատգամներ եմ ստացել Հայաստանից ու Սփյուռքից, քաղաքական տարբեր դիրքորոշումների տեր անձանցից, որոնք բոլորն էլ ընդվզել են Փաշինյանի հակաժողովրդավար որոշման դեմ: Նման որոշմանը ընդդիմանալը բխում է Հայաստանի նկատմամբ սիրուց և մերժումն է ժողովրդավարությունից կառավարության շեղման, ինչպես նաև իրավական պետության հիմնարար սկզբունքների հիշեցումն է` Հայաստանը պետք է վերադառնա իրավական պետության իր կոչումին:

Հուսկ, իրավական բոլոր միջոցներով պայքարելու եմ Հայաստան վերադառնալու իրավունքս վերականգնելու համար»:

Հիշեցնենք, որ Փաշինյանի աշխատակազմը պարզաբանել էր․ թե ինչու է արգելվել Փափազյանի մուտքը Հայաստան․«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:

Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլև հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan