Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումն առաջնահերթություն է. Լավրով. Տեսանյութ Թուրք մարզիկի հերթական հայատյացության դրսևորումը. Տեսանյութ Արհեստական ԱՆբանականություն
20
Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Այսօր Հայաստանին պետք են այնպիսի պետական գործիչներ, ինչպիսին Արամ Մանուկյանն էր «Широко шагаешь — штаны порвёшь» Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ Շան սիրտը Արարատ Միրզոյանը Մոսկվա է մեկնում պարզաբանումներ տալո՞ւ «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, կա մեկ պայման». Ալիև Փաշինյանի կառավարությունը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին Հայաստան այցելության համար վճարե՞լ է 200 հազար եվրո. Լուսանկարներ 5-րդ շարասյունը․ փաստեր, որոնցից խուսափել չի լինի․ «Կարճ ասած». Տեսանյութ Պատերազմ Արցախում
Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը Բլինքենը Փաշինյանին կոչ է արել կոնկրետ քայլեր անել՝ Բաքվի հետ չլուծված խնդիրները լուծելու համար․ Պատել Ամեն ինչ արվում է, որ ՌԴ-ի դիրքերը տարածաշրջանում թուլացվեն, եւ պատկերացում չկա, թե նրան ինչով պետք է փոխարինել. Արծվիկ Մինասյան Պարզաբանում Իշխան Սաղաթելյանին ՔԿ-ում որպես կասկածյալ հարցաքննելու վերաբերյալ լուրերի մասին Վերջիվերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում Ալմա Աթայի հռչակագիրը ՔԿ-ն Իշխան Սաղաթելյանին որպես վկա կանչել է հարցքննության, բայց փաստացի հարցաքննել կասկածանքի շուրջ Սրանք գնդապետ Արմեն Սուրենիչի նոտաներն են․ Հայկ Վարդանյանը նվագեց Արմեն Սարգսյանի ջութակով. Տեսանյութ Գիրքս Մոնթե Մելքոնյանին գաղտնի կերպով Երեւան տեղափոխելու օպերացիայի մասին է, որը հայրս էր իրականացրել․ Սուրեն Սարգսյան Ռուս լրագրողի հարցը՝ Արարատ Միրզոյանին՝ հակառուսական ուղղորդված ցույցերի և անցանկալի անձանց մասին. Տեսանյութ Երեքշաբթի երկրում կբացվի ԱՄՆ-ի առաջին մշտական ​​կայազորը․ Լեհաստանի ՊՆ Ո՞վ էր խորհրդային հետախուզության առաջին ղեկավարը Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը Առաջին հարվածը գյուղացին կստանա․ ներկրողները՝ ՍԱՏՄ-ի որոշման մասին. Տեսանյութ Գրիգորի Խաչատուրովի փաստաբանները բերեցին միայն համոզիչ փաստեր Փաշինյանը և Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ 44-օրյա պատերազմն ավելի վաղ էր հնարավոր դադարեցնել․ թող պատմաբանները հետաքննեն՝ ինչ է եղել. Լավրով. Տեսանյութ Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, Հայաստանում էլ նպատակաուղղված հակառուսական արշավ չկա. Միրզոյան. Տեսանյութ Մոսկվան առաջարկել է հետաձգել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի եւ Սիրիայի պատվիրակությունների հանդիպումը․ Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը Երևանի կենտրոնում տղամարդու դի է հայտնաբերվել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն գործ է հարուցել ՄՔԴ-ի դատախազի եւ դատավորների դեմ Ինչպես չվարակվել, եթե տանը կարմրուկով հիվանդ կա «Խաչատուրովի գործն էնքան աբսուրդ ա, որ դաժե խնդալու չի». Էլիբեգովա Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Մենք խաչ կկանգնեցնենք Այա ​​Սոֆիայի վրա․ ճգնաժամը պետք է ավարտվի Թուրքիայի փլուզմամբ․ Բաղդասարով Կարտոֆիլը շուտով կծլի, եթե թունաքիմիկատ չլինի, խոտ կդառնա. Տեսանյութ Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել Կանաչ հանրային կառավարումը պետք է դառնա արժեքավոր միջավայրի հոմանիշ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում Ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները Բաքվին թույլ չեն տա իրականացնել ռազմական էսկալացիա. Միրզոյան. Տեսանյութ

Հայ-ադրբեջանական պատերազմ են հրահրում. Ուկրաինայից ավելի դաժան վիճակում կարող ենք հայտնվել. Ստեփան Դանիելյան. Տեսանյութ

Վերլուծաբան Ստեփան Դանիելյանը Հարավային Կովկասում ԱՄՆ ակտիվությունը և այդ համատեքստում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը Փաշինյանի հետ դիտարկելիս հատուկ ուշադրություն է հրավիրում այդ երկրի ազգային անվտանգության դոկտրինում ամրագրված այն դրույթի վրա, ըստ որի՝ ԱՄՆ-ը պետք է թույլ չտա, որ առաջանա մի երկիր, որը կարող է ԽՍՀՄ-ի պես մրցել ԱՄՆ-ի հետ, իսկ այդ հարցում ԱՄՆ-ը սպառնալիք է տեսնում Ռուսաստանից և Չինաստանից, ուստի, ըստ այդ ռազմավարության, սպառնալիքները պետք է լուծել բալանս խախտելով։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին, ինչպես նաև Իրանից, ԱՄՆ-ից և ՌԴ-ից բարձրաստիճան պաշտոնյաների այցերին Հայաստան, նման տեսակետ հայտնեց Դանիելյանը՝ հավելելով՝ այդ պաշտոնյաների այցերը Հայաստան ցույց են տալիս, որ այլևս գոյություն չունի նախկին երկբևեռ աշխարհակարգը, որտեղ կային դաշնակիցներ և դաշնակցային շահեր. հիմա այլ իրավիճակ է. կան ընդամենը երկրներ, որոնցից յուրաքանչյուրը լուծում է բացառապես իր սեփական շահը՝ այլ երկրի հաշվին։

«Օրինակ, «RAND Corporation» հետազոտական կենտրոնը, որը սպասարկում է ԱՄՆ պետական հաստատություններին, 2019 թվականին հրապարակել էր մի զեկույց, որով առաջարկում էր Ռուսաստանին ճնշելու համար Բելառուսում իրականացնել հեղափոխություն. դա եղավ, կետերից մյուսով առաջարկվում էր Ռուսաստանին ենթարկել տնտեսական պատժամիջոցների. դա կատարվում է այժմ, մեկ այլ կետով առաջարկվում էր Ուկրաինայում պատերազմ սկսել, ինչին ականատես ենք այժմ։ Այդ զեկույցի կետերից մեկով էլ նշված էր՝ Հարավային Կովկասում Ռուսաստանին թուլացնելու համար պետք է օգտագործել այդ տարածքում եղած հակասությունները։ Հակասություն օգտագործել՝ նշանակում է պատերազմական գործողություններ հրահրել Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի և Ռուսաստանի միջև, որին արդեն կներգրավվի Իրանը»,- մեջբերելով ամերիկյան հետազոտական կենտրոնի զեկույցի կարևոր կետերը՝ ասաց Ստեփան Դանիելյանը։

Նրա խոսքով՝ Արևմուտքն այսօր խնդիր է դրել Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել, որն այս պահին Աստանայի ձևաչափով (Ռուսաստան-Իրան-Թուրքիա) չի ստացվում, հետևաբար՝ որոշել են այդ ձևաչափում ընդգրկված երկրների միջև տեսանելի բալանսը խախտել, ինչի համար հայ-ադրբեջանական պատերազմը շատ լավ առիթ է։

«Ադրբեջան-Հայաստան պատերազմի դեպքում հարևան երկրները՝ մասնավորապես Իրանը, չեն կարող չներգրավվել: Օրինակ, պատահական չէ, որ Իրանից ասացին, որ Սյունիքի հարցում որևէ փոփոխություն պետք է տեղի չունենա, իսկ երբ Իրանը նման բան է ասում, դա նշանակում է, որ ունի նման ազդակներ,- ասաց Ստեփան Դանիելյանը՝ շեշտելով,- Վտանգավոր է. կան արտաքին ուժեր, որոնք հայ-ադրբեջանական պատերազմ են ուզում, ուստի կարող ենք ունենալ ավելի դաժան իրավիճակ, քան Ուկրաինայում է»։

Վերլուծաբանի խոսքով՝ այժմ Հայաստանի իշխանության վրա Արևմուտքի կողմից գործադրվում է ճնշում՝ ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում և այնտեղից դուրս հանել ռուսներին, իսկ թուրքական աշխարհը կապել իրար՝ միջանցքով։

«Հայաստանը հիմա գտնվում է աքցանում. իշխանությունը մի կողմից վախենում է նոր պատերազմից՝ հասկանալով, որ կան շատ լուրջ ուժեր, որոնք ցանկանում են այդ պատերազմը, մյուս կողմից՝ ունի կախվածություն Ռուսաստանից՝ ոչ միայն անվտանգային հարցերում, այլ նաև՝ տնտեսական. Օրինակ, գազի գինը հասել է 2300 դոլարի, իսկ Հայաստանը գնում է գազ 180 դոլարով. դե պատկերացրեք, Հայաստանը գազը գնի 2300 դոլարով, հաջորդ օրը կյանքը կանգնելու է»,- ասաց Դանիելյանը՝ նշելով, որ այս խնդիրներն են պատճառը, որ աքցանում գտնվող ՀՀ-ի իշխանությունը որդեգրել է ընդամենը գործընթացները ձգձգելու քաղաքականություն՝ օրինակ, մինչև ուկրաինական պատերազմն ավարտվի։

Հարցազրույցի մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan