ՀՀ-ն քաղաքական սեքսի վայր է դարձել. մեծ դավադրություն են ծրագրում. Ռուբեն Հակոբյան. Տեսանյութ

Հայաստանը քաղաքական սեքսի տարածք է դարձել բոլոր պետությունների համար, դաշնակից կլինի, թե թշնամի միևնույն է։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը։
Նրա խոսքով, մեր պետությունը դարձրել են պետականությունից զուրկ աշխարհագրական տարածք։ « ՀՀ-ում ԵՄ դեսպանը տեսնում է, որ քաղբանտարկյալը մահանում է դատարանի դահլիճում, բայց ասում է՝ ՀՀ-ում չկա քաղբանտարկյալ։ Այո՛, նրանք պետք է ամեն ինչ անեն, որ Նիկոլը մնա իշխանության, որովհետև մեր պետության հետ կապված դավադիր ծրագիր կա , որը պետք է իրականացվի։ Եվ պատահական չեն այդ այցերն ու վերջին շրջանում հատկապես ամերիկյան կողմի ակտիվությունը, և դրա հիմքերը դրեց Ջոն Բոլթոնը, որն իր այցի ժամանակ ՀՀ Փաշինյանին հստակ ասաց, որ ՌԴ-ից պետք է «յան տաս», որ պետք է մոռանաք ձեր պատմությունը, և այդ ծրագիրն այսօր միլիմետր առ միլիմետր իրականացվում է»,- ասել է Հակոբյանը։
Բանախոսն անդրադարձել է նաև իշխանության կողմից ստեղծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովին, որի նպատակն է արդարացնել Փաշինյանի ու նրա կնոջ դավաճանական գործունեությունը՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, ավելին՝ ներկայացնել նրանց, որպես ազգի փրկիչներ։
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ի տեսանյութում։