Գայանե Մարտիրոսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Զոհված զինծառայողների ծնողնե՛ր, ուշադիր նայեք այս նկարին ՀՌՕ բանակային ավիացիայի անձնակազմերը ուսումնամարզական թռիչքներ են կատարել ՀՀ լեռներում
5
Հանուն ոչնչի պատերազմներ չեն լինում. ՍԻՆԹԵԶ «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի հետ. Տեսանյութ Ուր են տանում Հայաստանը․ քննարկում. Տեսանյութ Ինքնանվաստացման ակտ, բայց արդյոք հանուն ոչնչի՞ ․․․ Լուսանկարներ, տեսանյութ Առաջընթաց կա Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում․ ՌԴ փոխվարչապետ Արևմուտքն Ադրբեջանի նավթի և գազի դիմաց վաճառեց 120 հազար մարդու․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան Փաշինյանը մեկնում է Թուրքիա Կրեմլն ի գիտություն է ընդունում Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանն ուկրաինական հակամարտության հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ. սա կարևոր հայտարարություն է. Պեսկով Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում Ղարաբաղի հայերի տեղահանության կամ ցեղասպանության համար պատասխանատվությունից խուսափելու համար Հանդիպմանը ընդգծվել է ԼՂ հայերի իրավունքների և երաշխիքների ներդրման կարևորությունը․ Ելիսեյան պալատ «Մայր Հայաստան» շարժման անդամները հանդիպել են քաղաքացիների հետ Պատերազմ Արցախում
«Երևան Սիթի»-ն կբացվի նաեւ Մոսկվայում Պարեկները կանգնեցրեցին պլյոնկաների համար Ողբերգական ավտովթարից մեկ շաբաթ անց մահացել է 7-ամյա ըմբիշը, ում հայրը ևս զոհվել էր նույն վթարից Գայանե Մարտիրոսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Թուրքերը շատ հստակ ցույց տվեցին, թե որտեղ են իրենք տեսնում հայերի «տեղը» Ռուսաստանը արդեն տրամադրել է հայկական առաջնագծին տասնյակ կիլոմետրեր ձգվող երկարությամբ քողարկիչ ցանցեր. Այդ տեղեկությունները Նիկոլին ձեռնտու չեն, դրա համար չի ասի Ընդդիմությանը պախարակողները չեն գիտակցում, որ ակամա դառնում են գործիք այս քաոսը ստեղծած դրսի գերհզոր ուժերի ձեռքին Այս ռեժիմը, բոլոր ռեժիմների պես, մի օր փլուզվելու է, ու ձեզ չի փրկի անգամ ոհմակներուվ շրջելը․ Լիլիթ Գալստյան 2.5 սանտիմետր աֆղանական հողի մեջ մտած մեխը՝ վեճի առիթ. Տեսանյութ Վստահ եմ, մենք ունենք բավարար ազգային-առաջադիմական ռեսուրս, որով կարող ենք փոխել իրավիճակը Զոհված զինծառայողների ծնողնե՛ր, ուշադիր նայեք այս նկարին Արևմտյան պետությունները Հայաստանին հետևողականորեն ուղղորդում են դեպի վերջնական կապիտուլյացիա. Ավագյան Վրաստանում ի աջակցություն Արցախի բողոքի ակցիա կլինի ԴԱՎԱՃԱՆԻՆ ՄԵԾԱՐԵԼՈՎ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԴԱՎԱՃԱՆ. Լուսանկար 850 միլիոն դրամ՝ Ոստիկանությանը. ավելի վաղ տրված 2 միլիարդը չի բավարարել ՀՌՕ բանակային ավիացիայի անձնակազմերը ուսումնամարզական թռիչքներ են կատարել ՀՀ լեռներում Իրանում լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցու են ձերբակալել Արցախում 7 անձ ձերբակալվել է առանց վառելիքի բացթողման կտրոնի լիցքավորում կատարելու պահանջի պատճառով Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ Կարմիր բերետավորը վաղը, նիկոլի հրահանգով, մտնելու է ամեն մեկի տուն, ինչպես թշնամին է մտնելու Մարտակերտում 32-ամյա տղամարդը այգում ծառից պարանով կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել Վարդուհի Վարդանյանի թոռնուհու 1–ամյակի արարողությունն ու հայտնի հյուրերը «Հայաստանն այս կարգի ողորմելի ղեկավար երբեք չի ունեցել». Արգիշտի Կիվիրյան Իսկ հիմա երեկ Թուրքիայում ստեղծված նոր կառավարության մասին` հակիրճ «Երբ արտաքին աշխարհը Նիկոլից պոկի ամեն ինչ, նրան զոհաբերելու են ինչպես շամպայնի խցան». Լիլիթ Գալստյան. Տեսանյութ Թե ինչո՞ւ էր բարբարոսների համար այս գյուղի հայկական անվանումը «վատ, սոսկալի, զազրելի», ինձ համար գաղտնիք մնաց Փաշինյանի դեմքին ժպտացողներն ու միաժամանակ թքողները շանտաժով ապահովագրում են իրենց Սուրբ Էջմիածնում կգումարվի միաբանական հավաք․ կժամանի 70 հոգևորական Հայկական կողմը կրակ չի բացել․ ՊՆ Հանուն ոչնչի պատերազմներ չեն լինում. ՍԻՆԹԵԶ «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի հետ. Տեսանյութ

Թե՛ Օնիկ Գասպարյանը, թե՛ մյուս պատասխանատուները կանգնելու են օրենքի առաջ

«Իրավունք» օրաթերթը գրում է. Անդրանիկ Քոչարյանը օրերս հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի օրերին, ԳՇ նախկին պետ  Օնիկ Գասպարյանը «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան է հաստատել: Սա բավականին լուրջ մեղադրանք է ԳՇ նախկին պետին, ինչքան էլ որ խոսվում է մի թեմայի մասին, որին խիստ սահմանափակ թվով անձինք են տիրապետում:

Այնուամենայնիվ, եթե իշխանություններն այսքանը գիտեն, առավելեւս, եթե այդ մասին արդեն նաեւ հրապարակավ են արտահայտվում, հարց է ծագում՝ ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը ճաղերի հետեւում չէ: Չէ՞ որ հակառակ դեպքում՝ ամեն մեկս իրավասու կլինենք մտածել, որ կամ սա իշխանական հերթական սուտն է, որով փորձում են պատերազմական մեղքերը փաթաթել ԳՇ նախկին պետի վզին, կա՛մ էլ, որ ճշմարտություն է, սակայն ամենավերին ատյաններից հովանավորում են Գասպարյանին՝ նրան բանտ չտանելով:

Վերջապես, որ վախենում են, որ եթե նման մեղք գործած Գասպարյանին կալանավորեն, նա շատ բան կպատմի: Ամեն դեպքում, բուն փաստը սա է. Գասպարյանին հրապարակավ մեղադրել են, սակայն նրան չեն բանտարկել: Ուրեմն ինչո՞ւ, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից, ով նկատեց.

- Քննիչ հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո թե՛ Օնիկ Գասպարյանը, թե՛ մյուս պատասխանատուները, ովքեր այս կամ այն ձեւով ազդել են պարտության վրա, կանգնելու են օրենքի առաջ:

Երկու տարի էոր նույն բանն եք ասում:

- Ճիշտ եք՝ երկու տարին շուտով կլրանա, բայց մենք չենք շտապում մարդկային ճակատագրերի հետ խաղալ, դրա համար ավելի լավ է մի փոքր ուշ, բայց հստակ, օրենքի ողջ խստությամբ պատիժների ենթարկվեն պատերազմի նման ելքը «ապահովելու» համար:

Պարոն Աղազարյանթշնամին շարունակում է իր ծավալապաշտական ախորժակին հագուրդ տալայս պայմաններում որքանո՞վ է ռեալ խաղաղության օրակարգը:

- Խաղաղության օրակարգի ճանապարհով գնալը չի նշանակում աչքաթող անել, հաշվի չառնել մեր հանդեպ թշնամաբար մոտեցող մեր հարեւանների նկրտումները: Մենք պետք է գնանք խաղաղության օրակարգով, ամեն ինչ անենք հասնելու խաղաղության օրակարգի մեկնարկին, բայց դա չի նշանակում, որ պետք է մոռանանք մեր հարեւանների թշնամական տրամադրությունները: Դրա համար մենք խաղաղության օրակարգին զուգահեռ ամրապնդում ենք մեր պաշտպանությունը բոլոր ասպեկտներով:

Իսկ ի՞նչ է սպասվում Արցախին:

-  Արցախի ճակատագիրը տեսնում եմ ինքնորոշման իրավունքի պայքարով լցված, մենք ամեն ինչ անում ենք սատարելու Արցախի մեր հայրենակիցներին: Թե այդ պայքարի ճանապարհին որտեղ եւ ինչպիսի հանգրվանի կհասնենք, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, այն մասը, որն այսօր հայկական է, մնալու է այդպիսին, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հադրութի կորցրած տարածքներն էլ վերականգնենք:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած գեներալը օրերս նշանակվեց ԳՇ պետՍրան ինչպե՞ս եք վերաբերվում:

- Մենք բոլորին հնարավորություն ենք տալիս: Ինչ վերաբերվում է անձամբ պարոն Ասրյանին, ապա ես վստահ եմ, որ նաեւ մյուս գեներալները պարզապես ենթարկվել են այդ պահին իրենց ղեկավարությանը: Այնպես չի, որ անդառնալի սխալ են թույլ տվել, պարզապես նրանք դարձել են իրադրության պատանդը:

Չե՞ք վախենումոր նորից կարող են դառնալ «իրադրության զոհ»:

- Ես չեմ կարծում, պարոն Ասրյանը հայրենասեր, պատրաստված ռազմական գործիչ եւ նվիրյալ հայ մարդ է:

Պարոն Աղազարյանմամուլում լուրեր են շրջանառվումոր ԿԸՀ նախագահի հավանական թեկնածուն Վահագն Հովակիմյանն է:

- Նման քննարկումներ մեզ մոտ չկան դեռ, բայց եթե նման ցանկություն ունենա պարոն Հովակիմյանը, եւ մեր քաղաքական թիմն էլ համարի դա ճիշտ, ապա ես ինքս դեմ չեմ լինի: Որովհետեւ Վահագն Հովակիմյանին վերաբերվում եմ որպես լուրջ պրոֆեսիոնալի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan