Իսրայելը Բայդենին համոզել է, որ Թուրքիային թույլ չտան ռազմական գործողություն սկսել Սիրիայում
![Իսրայելը Բայդենին համոզել է, որ Թուրքիային թույլ չտան ռազմական գործողություն սկսել Սիրիայում](/timthumb.php?src=/disc/22-07-22/1202887a8a44acac0a5352a1f898f43b.jpg&w=450)
Դիտել նաև
Նույնիսկ թուրքական թերթն է զգուշացնում, որ Հայաստանը դառնում է ԱՄՆ-ի մանրադրամը. Իսկ Հայաստանի քաղաքական դաշտի մեծ մասը դեռ լուռ է...
Հուլիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում
Ինչո՞ւ են Ադրբեջանում այդքան վստահ, որ Փաշինյանը Սյունիքն իրենց կհանձնի
Էս որակով բա ի՞նչ էիք ուզում. «Կարճ ասած» (տեսանյութ)
Էրդողանը Փաշինյանին հրավիրել է Թուրքիա. Կընդունի՞ Նիկոլն այդ հրավերը
Ամերիկյան Axios պարբերականի հետ զրույցում իսրայելցի 2 պաշտոնյաները, որոնք ցանկացել են անանուն մնալ հետաքրքիր տեղեկություններ են փոխանցել Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության առնչությամբ, գրում է Ermenihaber.am-ը։
Աղբյուրը գրում է, որ, ըստ նրանց, Իսրայելը ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմում լոբբինգ է արել, որպեսզի Վաշինգտոնը թույլ չտա Թուրքիային ռազմական գործողություններ սկսել Սիրիայի քրդերական կազմակերպությունների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական:
Աղբյուրը տեղեկացնում է, որ Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Էյալ Հուլաթան հայտնել է իր ամերիկացի գործընկեր Ջեյք Սալիվանին, որ թուրքական նոր գործողությունը Սիրիայի հյուսիսում լրջորեն կվնասի քրդերին և երկարաժամկետ հեռանկարում կարող է օգուտ բերել Իրանին: